Բրիտանացի կլինիկական հոգեբան Ջեն Անվինը Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է, որ մարդկանց ամենից հաճախ կախվածության մեջ է գցում հինգ տեսակի գերմշակված մթերք՝ պիցցա, շոկոլադ, չիպս, թխվածքաբլիթ և պաղպաղակ:

Նման սննդամթերքում պարունակվող աղի, շաքարի, կոնսերվանտների և այլ հավելանյութերի ավելցուկը ալկոհոլի, նիկոտինի և թմրանյութերի նման կախվածություն է առաջացնում:

Գերմշակված մթերք է արդյունաբերական պայմաններում (գործարաններում կամ արագ սննդի կետերում) արտադրված սնունդը՝ էմուլգատորների, խտացուցիչների, արհեստական բուրավետիչների, մեծ քանակությամբ շաքարի և աղի հավելումներով: Նման մթերք օգտագործելիս ուղեղում ակտիվանում են հաճույքի համար պատասխանող  կենտրոնները։

Սա ընդհանուր տերմին է ուղեղի մի շարք կառույցների համար, որոնք խթանվելիս հաճույքի զգացողություն են առաջացնում: Դրանք նաև պատասխանատու են  ցանկությունների, գայթակղությունների և կախվածությունների համար: Ժամանակակից նյարդակենսաբանները հաճույքի կենտրոններն անվանում են «առույգացման համակարգ»։

Սա նշանակում է, որ պիցցա, շոկոլադ, թխվածքաբլիթներ և այլ գերմշակված մթերք ուտելու պարզ հաճույքը «կհաստատվի» ուղեղում։ Նման կերպ է զարգանում կախվածությունը ալկոհոլից, ծխախոտից կամ թմրանյութերից։ Ընդ որում, հակառակ առողջությանը հասցված վնասի գիտակցմանը՝ սննդային կախվածությունից ազատվելը կարող է նույնքան դժվար լինել: