Դեղորայքի օգտագործման պատճառով լյարդի կանգի դեպքերի գրեթե 20%-ը պայմանավորված է սննդային հավելումներով, համաձայն վերջին հետազոտության։ Տաս տարի առաջ այդ թիվը կազմում էր 7%։
Հիվանդների մի մասը վերականգվում է հավելումների օգտագործումը դադարեցնելուց հետո, բայց մի մասը լյարդի փոխպատվաստման կարիք է ունենում, լինում են նաեւ մահվան դեպքեր, տեղեկացնում է The New York Times-ը։
Նոր հետազոտությունը ցույց տվեց, որ լյարդի վրա բացասաբար ազդող նյութերը բոդիբիլդինգի միջոցներն են, որոնք որպես գաղտնի բաղադրիչներ ստերոիդներ են պարունակում։ Էներգիայի բարձրացման եւ քաշի նվազման համար նախատեսված հաբերը եւս հայտնվեցին ցուցակում։
Մասնավորապես, որպես օրինակ դիտարկվել էր կանաչ թեյի թուրմը։ Թուրմերը շատ ժամանակ կատեխիններ են պարունակում՝ հզոր հակաօքսիդանտներ, որոնք լավացնում են նյութափոխանակությունը եւ անգամ օգնում են քաշ գցել։ Բայց կանաչ թեյի հաբերի մեծամասնությունը բարձր կոնցենտրացիա ունի եւ մեկ բաժակի հաշվարկով մեծ քանակությամբ կատեխիններ է պարունակում։ Մեծ քանակով կատեխինները կարող են թունավոր լինել լյարդի համար, տեղեկացնում է Newsmax Health-ը։






