Նոր հետազոտությունում ուսումնասիրվել է իրականության ընդլայնման միջոցների օգտագործումը մեծ դեպրեսիվ խանգարման բուժման համար։
JMIR Mental Health ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ վիրտուալ իրականության օգնությամբ կատարվող բուժումը բազմախոստումնալից է եւ տալիս է արդյունքներ, որոնք համարժեք են դեպրեսիայի ընթացիկ հեռաբժշկական թերապիային։
Ընդլայնված իրականությունը (XR) օգտատիրոջը տեղավորում է վիրտուալ իրականության սինթեզված միջավայրում, որը բաղկացած է տեսողությունից եւ ձայնից։
Ընթացիկ հետազոտությունում մեծ դեպրեսիվ խանգարման (ՄԴԽ) բուժման առաջին գծի ժամանակակից մեթոդներից մեկի՝ վարքային ակտիվացիոն թերապիայի արդյունավետությունը համեմատվել է ընդլայնված իրականության տարբերակի հետ, որը հետազոտությունում անվանվել է «XR-BA»։
Հետազոտողները կարծում են, որ XR-BA թերապիան կարող է առաջարկել ավելի հաճելի բուժում, ինչը կդրդի պացիենտներին շարունակել այն։
Հիմնական ցուցանիշը, որն օգտագործվել է հետազոտությունում, այն միավորներն են, որոնք ստացվել են պացիենտի առողջության հարցարանի պատասխաններում (PHQ-9), հարցումն իրականացվել է հեռախոսով։ PHQ-9 ավելի բարձր ցուցանիշները վկայել են ՄԴԽ ավելի ծանր ձեւի մասին։
Հետազոտությանը մասնակցել է 26 մարդ, որոնք ռանդոմացված են եղել բուժման 3 շաբաթ տեւողությամբ 4 սեանս անցնելու համար վարքային ակտիվացիոն թերապիայի կամ այն խմբում, որն ստացել է նույն սեանսներով XR-BA թերապիա։ XR-BA-ի մասնակիցներն ունեցել են Meta Quest 2 վիրտուալ իրականության միջոցներ։
Մասնակիցների միջին տարիքը եղել է 50,3՝ գումարած 17 տարի։ Նրանց ավելի քան 70 տոկոսը եղել են կանայք, ավելի քան 20 տոկոսը՝ տղամարդիկ։
Երկու խմբերում նկատվել են միանման եւ վիճակագրական իմաստով նշանակալի միավորներ ըստ PHQ-9 սանդղակի, ինչպես նաեւ ախտանշանների արտահայտվածության նվազում հետազոտության սկզբից մինչեւ վերջ։






