Այն ամենը, ինչ մինչ այժմ գիտեինք կանացի հեշտանքի մասին, երեւակայության արդյունք է: Համենայն դեպս, այդ մասին վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն են վկայում: Թեեւ մինչ այդ էլ, մի շարք նախընթաց հետազոտություններով, G-կետի գոյությունը բացառող վկայություններ են ստացվել: Պարզվում է՝ հիմա էլ վագինալ օրգազմի հերթն է եկել:
Clinical Anatomy ամսագրությում նկարագրություն գտած հետազոտության արդյունքների համաձայն, կանացի հաճույքի բանալին «իգական սեռանդամի»՝ բարձր խթանելիությամբ աչքի ընկնող, էրեկտիլ հյուսվածքներից բաղկացած կլիտորի (ծլիկի) մեջ է: Medical Daily-ի հաղորդմամբ, գիտահետազոտական խմբի անդամները սեքսոլոգներին եւ սեռաբժշկության փորձագետներին խորհուրդ են տալիս իգական մարդաբանության եւ կանացի սեռական հաճույքի վերաբերյալ պատկերացումների վերաձեւակերպում նախաձեռնել՝ հերքելով հեշտոցի եւ կլիտորի՝ մարդաբանական ոչ մի հարաբերության մեջ չգտնվող կառուցների տեսքով դիտարկումը:
«G-կետային/վագինալ/կլիտորային օրգազմ եզրույթները իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Ինչպես եւ տղամարդու պարագայում, միայն «կանացի օրգազմ» եզրույթը կարող է ճիշտ լինել», - նշել են Սեքսոլոգիայի իտալական կենտրոնը եւ Ֆլորենցիայի համալսարանը ներկայացնող փորձագետներ Վինչենզո Պուպոն եւ Ջուլիա Պուպոն, որոնք հետազոտության համահեղինակներն են: Նրանք վստահեցնում են, որ բոլոր տիպի կանացի օրգազմների հիմքում «իգական սեռանդամն» է, եւ որ «վագինալ օրգազմ» եզրույթը պետք է հանվի շրջանառությունից, քանի որ, բոլոր դեպքերում, շրջակա էրեկտիկ օրգանների խթանմամբ է ի հայտ գալիս:
Նշենք, որ կանացի էրեկտիլ օրգանները ծլիկը, նախադռան կոճղեզները, որոնք նաեւ ծլիկային կոճղեզներ անվամբ են հայտնի եւ հեշտոցի մուտքի երկու կողմերում են տեղակայված, դրանք միացնող միջանկյալ հատվածը, հեշտոցի փոքր շուրթերը եւ միզածորանի սպունգային հատվածն են ներառում:
Գիտնականների պնդմամբ, սեռական ակտի՝ առանց հեշտանքի ավարտը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Տղամարդու վաղաժամ սերմնաժայթքումը պատճառ չէ՝ կնոջը չբավարարված թողնելու եւ հոգեբանական նեգատիվ հաղորդելու համար, քանի որ զուգընկերը կարող է, կնոջ էրեկտիլ համակարգի խթանման միջոցով, հեշտանք վրա հասցնելու եղանակ գտնել:
Հեշտանքի հարցում ծլիկի ունեցած վճռորոշ նշանակությունը նաեւ վերջերս Nature Reviews Urology ամսագրում նկարագրություն գտած մեկ այլ հետազոտության շրջանակում է շեշտադրվել. հոդվածում նշվում է, որ կլիմաքսի առաջացման գլխավոր գործոնը ոչ թե G-կետն է, այլ՝ ծլիկամիզուկահեշտոցային համալիրի (որպես մեկ ամբողջություն) խթանման բացակայությունը:
Վերը հիշատակված հետազոտությունները նոր լույս են սփռում սեռական ակտի ընթացքում օրգազմի չհասնող կանանց եւ G-կետի անհաջող որոնումներով զբաղված տղամարդկանց հուզող հարցերի վրա՝ առաջարկելով շարունակել սեռական խթանումը՝ թե տղամարդու, եւ թե կնոջ մոտ օրգազմի առկայությունն ապահովելու համար:






