Ըստ Annals of Internal Medicine հանդեսում հրապարակված ուսումնասիրության՝ ափիոնատիպ նյութերի (օրգանիզմի օփիոիդային ընկալիչների հետ կապ ստեղծելու ընդունակ նյութեր, հիմնականում տեղակայված են կենտրոնական նյարդային համակարգում և ստամոքս-աղիքային ուղում) օգտագործման խանգարում ունեցող մարդկանց համար, ովքեր ստանում են մեթադոնի պահպանման բուժում (MMT), 8-շաբաթյա ասեղնաբուժությունն ավելի արդյունավետ է, քան ասեղնաբուժության նմանակումը՝ նվազեցնելով մեթադոնի չափաքանակն ու օփիոիդների հանդեպ հակումը։  

Չինաստանի Գուանչժոուի չինական բժշկության համալսարանի բժիշկ Լիմինգ Լուն և նրա գործընկերները հետազոտել են ասեղնաբուժության և ասեղնաբուժության նմանակման արդյունավետությունը մեթադոնի չափաքանակի կրճատման վրա՝ բազմակենտրոն պատահականության սկզբունքով Չինաստանի վեց MMT կլինիկաներում անցկացված վերահսկվող փորձարկումով:

Հետազոտության մասնակից 65 տարեկան և ավելի երիտասարդ խնամյալները տառապում էին ափիոնատիպ նյութերի օգտագործման խանգարումից, առնվազն վեց շաբաթ և պատահականության սկզբունքով շաբաթական երեք անգամ ութ շաբաթվա ընթացքում (համապատասխանաբար 60 և 58 մասնակից) ստացել են MMT, որոնք նշանակվել են ասեղնաբուժությամբ կամ ասեղնաբուժության նմանակումով:

Հետազոտողները հայտնաբերել են, որ ութերորդ շաբաթվա ընթացքում ավելի շատ հիվանդներ ասեղնաբուժության միջոցով մեթադոնի չափաքանակը նվազեցրել են 20 տոկոսով կամ ավելի, քան ասեղնաբուժությամբ (62 տոկոսն ընդդեմ 29 տոկոսի): Բացի դրանից, ասեղնաբուժության նմանկաման համեմատ, ասեղնաբուժությունն ավելի արդյունավետ էր ափիոնատիպ նյութերի նկատմամբ հակումները նվազեցնելու առումով՝ տեսողական անալոգային սանդղակի վրա միջինը -11,7 մմ տարբերությամբ:

«Թեև հետագա հետազոտություն՝ երկարաժամկետ կլինիկական արդյունքները գնահատելու և ասեղնաբուժությունը լավագույնս ներառելու համար պահանջվում է թմրամիջոցների չարաշահման բուժման համապարփակ ծրագիր, համոզված ենք, որ այս արդյունքները հաստատում են ասեղնաբուժության կիրառման անհրաժեշտությունը՝ MMT ստացող անձսնց շրջանում մեթադոնի չափաբաժնի նվազեցման համար»,-նշել են հետազոտության հեղինակները։