Ցյուրիխի ETH-ի և Empa միջդիսցիպլինար հետազոտական ինստիտուտի հետազոտողները ստեղծել են ֆալոպյան փողում օգտագործելու համար առաջին հիդրոգելային իմպլանտը։
Այս նորամուծությունը կատարում է երկու գործառույթ՝ նախ՝ այն գործում է որպես հակաբեղմնավորիչ, և երկրորդ՝ ընդունողի մոտ կանխում է էնդոմետրիոզի զարգացումը կամ էնդոմետրիոզի առկայության դեպքում դադարեցնում է դրա տարածումը։
Գիտնականների նախնական նպատակն էր հիդրոգելը վերածել կանանց հակաբեղմնավորիչի նոր տեսակի: Սակայն գինեկոլոգի հետ խոսելուց հետո հետազոտական թիմը հասկացավ, որ արգանդափողերը խցանող հիդրոգելի ներդրումը կարող է միաժամանակ օգնել կանխելու էնդոմետրիոզը:
Կանանց շուրջ 10%-ը տառապում է էնդոմետրիոզից։ Սակայն դեռևս պարզ չէ, թե այս հիվանդությունը հատկապես ինչ է հարուցում:
Ենթադրվում է, որ դաշտանի ժամանակ արյունը ֆալոպյան փողերով վերադառնում է որովայնի խոռոչ։ Այս արյունը արգանդի լորձաթաղանթի բջիջներ (էնդոմետրիում) է պարունակում, որոնք հաստատվում են որովայնի խոռոչում և կարող են հանգեցնել բորբոքման, ցավի և հյուսվածքի սպիացման: Գիտնականները գտել են հիդրոգելային իմպլանտ ստեղծելու միջոց, որը կարող է հաջողությամբ արգելափակել ֆալոպյան փողերն ու այդպիսով կանխել հետադեմ դաշտանը:
Գիտնականներն իրենց բացահայտումները նկարագրել են հետազոտության մեջ, որը հրապարակվել է Advanced Materials գիտական հանդեսում:
«Մենք հայտնաբերեցինք, որ իմպլանտը պետք է պատրաստված լինի չափազանց մանկական ժելեին նմանվող փափուկ գելից, որը չի ազդում բնական հյուսվածքի վրա, չի ենթարկվում մշակման և չի մերժվում որպես օտար մարմին», - պարզաբանում է հետազոտության առաջատար հեղինակ Ալեքսանդր Անտիսը: Հիդրոգելների առավելությունն այն է, որ դրանք ուռչում են հեղուկի հետ շփվելիս: Արդյունքում, այս նոր իմպլանտի երկարությունը կազմում է մոտավորապես երկու միլիմետր: Բայց ֆալոպյան փողերով մեջ ոչ վիրահատական միջամտությամբ իմպլանտացիայից հետո՝ արգանդի խոռոչը դիտող հիստերոսկոպի միջոցով իմպլանտն իր սկզբնական չափի համեմատ ավելի քան երկու անգամ աճում է: Հիդրոգելը անջրպետ է դառնում թե՛ արական սերմնաբջիջի, թե՛ արյան համար։
Գիտնականները հավելել են, որ իրենց հիդրոգելային իմպլանտը կարելի է ուլտրամանուշակագույն լույսի կամ հատուկ լուծույթի միջոցով հեշտությամբ և արագ ոչնչացնել։
«Եթե իմպլանտն ընդունողները որոշեն չեղարկել պրոցեդուրան, դրա շնորհիվ ստիպված չեն լինի դիմել ինվազիվ և ռիսկային վիրահատությունների», - նշել են Ցյուրիխի գիտնականները:






