Ցրտին մարզվող մարդկանց համար լուրջ խնդիր է հիպոթերմիան, կամ ջերմության մեծ կորուստը, պնդում է  մարզումների Ամերիկյան Միության գլխավոր գիտաշխատող, բժիշկ Սեդրիա Բրայանը:

Newsmax Health կայքը ներկայացնում է Բրայանի մի քանի խորհուրդ ՝

Բազմաշերտ հագուստ կրգեք՝ դա ձեզ կօգնի ըստ անհրաժեշտության փոփոխել ջերմության մեկուսացումը:

Ծածկեք գլուխը՝ ձեր մարմինը կորցնում է իր ջերմության մոտավորապես 50%-ը, եթե ձեր գլուխը սառում է: Գլխարկի կրումը ձեզ թույլ կտա  գլուխը ջերմության մեջ պահել, եւ դուք կկարողանաք դրսում ավելի երկար մնալ:

Ձեռնոցներ հագեք, դրանով դուք կպահպանեք ձեռքերի արյունամատակարարումը եւ կկանխարգելեք հյուսվածքների վնասումը ցրտից:

Տնից  դուրս գալուց առաջ միշտ տեղեկացեք օդի ջերմաստիճանի եւ սառը օդի հոսքի եւ քամիների ազդեցության  (քամի-ցրտային ցուցանիշ) մասին, եւ համապատասխան հագնվեք:  Դուք ձեր մաշկը վտանգի եք ենթարկում եթե քամի-ցրտային ցուցանիշը ցածր է 20 աստիճանից ըստ Ֆարենհեյտի ( -6,7 ըստ Ցելսիուսի):