Գիտնականները հայտնաբերել են թրիգեր, որը COVID-19-ով վարակվելուց հետո վերահսկողությունից հանում է որոշ երեխաների բորբոքումը։ Պարզվում է՝ իմունային համակարգը սխալմամբ ընդունում է մարմնի մասերի մեծ մասում արտադրվող սպիտակուցը որպես օտարածին, որովհետեւ այն նմանվում է SARS-CoV-2-ի (վիրուս, որն առաջ է բերում COVID-19) կազմի մեջ մտնող սպիտակուցին։
Այդ հիվանդությունը, որն ստացել է երեխաների բազմահամակարգային բորբոքային համախտանիշ անունը (MUSIC), առաջին անգամ հայտնաբերվել է համավարակի սկզբում երեխաների փոքր տոկոսի մոտ, որոնք բուժվել են COVID-19-ից։
Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, ի հայտ է բերել 30 աուտոհակամարմիններ (հակամարմիններ, որոնք ուղղված են մարդու սեփական օրգանիզմին, այլ ոչ թե օտարածին զավթչին), որոնք եղել են MIS-C ունեցող պացիենտների մոտ, բայց չեն եղել նրանց մոտ, ովքեր այդ հիվանդությունը չեն ունեցել։
Առավել արտահայտված պրոֆիլ ունեցող աուտոհակամարմինները ուղղված են եղել SNX8 անվանմամբ սպիտակուցին, որը պարունակվում է մարմնի գրեթե յուրաքանչյուր մասի բջիջների ներսում մոլեկուլների տեսակավորման եւ տեղափոխման գործում ունեցած իր դերի պատճառով։
Պարզվել է, որ կորոնավիրուսի «նուկլեոկապսիդային սպիտակուցի» մի մասը շատ նման է SNX8-ի մի մասին, որին ուղղված են այդ աուտոհակամարմինները։ Նուկլեոկապսիդային սպիտակուցը վիրուսի արտաքին թաղանթի մի մասն է, որտեղ գտնվում է նրա գենետիկ նյութը։ Այդ նմանությունը բարձրացնում է այն բանի հավանականությունը, որ որոշ պացիենտների մոտ իմունային համակարգը սխալմամբ SNX8-ը ընդունում է որպես նրա SARS-CoV-2-ի անալոգ եւ, հետեւաբար, գրոհում է հյուսվածքները, որոնք այն առաջացրել են։ Այս տեսությունը հաստատելու համար գիտնականների թիմն ուսումնասիրել է Т-բջիջները, որոնք ճանաչում եւ սպանում են վիրուսով վարակված բջիջներն օրգանիզմում MIS-C ունեցող եւ այդ հիվանդությունը չունեցող պացիենտների մոտ։ Միայն MIS-C ունեցող պացիենտների Т-բջիջներն են արձագանքել ինչպես SARS-CoV-2-ին, այնպես էլ SNX8-ին, ինչը հաստատում է սխալ նույնականացման հիպոթեզը։ Այս բացահայտումը կարող է ապագայում հիվանդության ախտորոշման նոր մոտեցումներ առաջարկել։






