Ըստ ESC Congress 2024-ում այսօր ներկայացված հետազոտության՝ սրտի իշեմիկ կայուն հիվանդությամբ հիվանդները, ովքեր թողել են ծխելը ախտորոշումից հետո ցանկացած պահի, լուրջ բարդությունների ռիսկը նվազեցրել են մոտ 50%-ով: Եվ ընդհակառակը, այն հիվանդները, ովքեր նվազեցրել են իրենց ծխելու սովորությունները, նվազագույն ազդեցություն են ունեցել սրտանոթային ռիսկի վրա, գրում է MedicalXpress-ը։

Միջազգային CLARIFY ռեգիստրը (սրտի իշեմիկ կայուն կայուն հիվանդությամբ հիվանդների հեռանկարային երկարատև գրանցամատյան) գնահատել է ծխելու ազդեցությունը սրտանոթային իրադարձությունների վրա սրտի իշեմիկ հիվանդությունից տառապող հիվանդների շրջանում:

Ռեգիստրում ներառվել է այս հիվանդությունից տառապող 32 հազար 378 հիվանդ։ Վերլուծվել է սրտանոթային հիմնական անբարենպաստ իրադարձությունների (MACE) առաջացումը, որը սահմանվում է որպես սրտանոթային մահ կամ սրտամկանի ինֆարկտ, 5-ամյա դիտարկման ժամանակահատվածում:

Հիվանդները հետազոտության մեջ ընդգրկվել են սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշումից միջինը 6,5 տարի անց. ներառման պահին 13 հազար 366 հիվանդ (41,3%) երբեք չեն ծխել, 14 հազար 973-ը (46,2%) նախկին ծխողներ են եղել, և 4039-ը (12,5%) ներկա պահին ծխողներ էին:

Նախկին ծխողների շրջանում, ովքեր ծխել էին սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման ժամանակ, 72,8%-ը թողել է ծխելը հաջորդ տարվա ընթացքում, մինչդեռ միայն 27,2%-ը հետագա տարիներին թողել է ծխելը:

«Հետաքրքիր է, որ ախտորոշումից հետո առաջին տարին որոշիչ ժամանակաշրջան էր ծխելը թողնելու համար:

Ախտորոշման պահին մենք պետք է ընդգծենք ծխելը թողնելու կարևորությունը և աջակցենք հիվանդներին այս դժվարին գործում», - ասում է հետազոտության հեղինակ, Փարիզի Բիշատ-Կլոդ Բեռնար հիվանդանոցի բժիշկ դոկտոր Ժյուլ Մեսնյեն:

Այն հիվանդները, ովքեր թողել են ծխելը սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշումից հետո, զգալիորեն բարելավվել են իրենց սրտանոթային ելքերը՝ անկախ այն բանից, թե երբ են թողել ծխելը, 44%-ով նվազեցնելով սրտանոթային հիմնական անբարենպաստ իրադարձությունների զարգացման ռիսկը:

Ծխողների շրջանում, ովքեր նվազեցրել են իրենց ծխած սիգարետների քանակը՝ ծխելու իրենց սովորությունները չփոխած ծխողների համեմատ MACE-ի զարգացման ռիսկը էականորեն չի փոխվել: