Ի տարբերություն այլ հաճախ ախտորոշվող քաղցկեղների, ինչպիսին են կոլոռեկտալ քաղցկեղը և թոքերի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում ողջ մնալու մակարդակը Ճապոնիայում տագնապալի ցածր է և կազմում է 8,5%:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների նույնականության փոփոխությունները կարող են նպաստել դրանց ագրեսիվությանը: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մոտ 10%-ն առնչվում է PASC-ին՝ մի խանգարում, որն առաջանում է ծորանային բջիջներից, որոնք սկսում են նմանվել հարթ բջիջներին՝ կերակրափողում և շնչափողում գտնվող էպիթելային բջիջների մի տեսակ: Նույնականության այս փոփոխությունը հնարավորություն է տալիս քաղցկեղի բջիջներին զարգանալ այնպիսի միջավայրում, որտեղ նրանք հակառակ դեպքում դա չէին կարողանա անել:

Ստուգելու համար, թե արդյոք դա վերաբերում է մարդկանց, Keio համալսարանին առընթեր բժշկության դպրոցի գիտնականների թիմը փորձել է զրոյից PASC-ներ ստեղծել՝ կիրառելով սովորական ենթաստամոքսային գեղձի օրգանոիդներ և գենետիկական ճարտարագիտության տեխնոլոգիաներ:

Արդյունքները հրապարակվել են Nature Cell Biology հանդեսում: KDM6A-ն՝ գեների արտահայտման էպիգենետիկ կարգավորման գործընթացում ներգրավված հիստոնային (թույլ հիմնային հատկություններով օժտված պարզ սպիտակուցների խումբ) մոդիֆիկացիոն գենը, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի զարգացման մեջ ներգրավված GATA6 գենը հանգեցրել են ենթաստամոքսային գեղձի ոչ ագրեսիվ քաղցկեղի բջիջների՝ PASC-անման բջիջների ձևափոխման:

Սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ բոլոր PASC-անման բջիջները KDM6A-ի մուտացիաներ ունեն: Հիմնվելով վերջին հետազոտությունների վրա, որոնք վկայում են, որ թթվածինը կարևոր է KDM6A ֆունկցիայի համար, թիմը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի օրգանոիդները ենթարկել է թթվածնի ցածր մակարդակի: Երկու ամիս անց օրգանոիդները սկսել են հիշեցնել PASC-ներին՝ ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ձևափոխման գործընթացում ցածր թթվածնի միջավայրը կարևոր դեր է խաղում: