Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերն Իսպանիայում ավելի ու ավելի հաճախակի են դառնում: Հետազոտողները փորձում են հասկանալ՝ ինչու են մարդկանցից ոմանք հիվանդությունը «տանում ոտքերի վրա»՝ առանց ախտանիշների, իսկ ոմանց համար այդ վիրուսը մահացու է:

Անտոնիոյի մայրը մինչև այս ամառ լիովին առողջ էր, երբ նրան խայթեց մոծակը։ Կնոջը հոսպիտալացրել  են և Արևմտյան Նեղոսի տենդ ախտորոշել։ 10 օր անց նա մահացել է։

«Նրա տառապում էր ուժեղ գլխացավերից, փսխում էր,- պատմում է Անտոնիոն, - հետո մորս լեզուն սկսեց փաթ ընկնել, նրա խոսքը կցկտուր դարձավ: Ամեն օր վիճակն ավելի էր բարդանում, քանի որ շատ նոր ախտանիշներ էին հայտնվում»։

Հիվանդությունը նոր չէ, և վարակվածների միայն 1%-ն է դրանից մահանում։ Ժորդի Ֆիգերոլան դա հիանալի գիտի. նա երկար տարիներ ուսումնասիրում է մոծակների և Արևմտյան Նեղոսի վիրուսի միջև կապն Իսպանիայում։

Ըստ CSIC-ի հետազոտող Ժորդի Ֆիգերոլայի՝  Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակվածությունը դեպքերի 80%-ում անախտանիշ է ընթանում: «Չնայած դրան, կան նախկինում առողջական խնդիրներ չունեցող երիտասարդների շրջանում պատահող փոքր թվով ծանր վարակներ,  և մենք դեռ չգիտենք պատճառները՝ ինչու են մարդկանցից ոմանք գրեթե անախտանիշ են հիվանդանում, իսկ մյուսներն ավելի ծանր են տանում հիվանդությունը»,-ասում է գիտնականը:

Բանն այն է, որ Արևմտյան Նեղոսի վիրուսի առկայությունն արդեն իսկ հայտնաբերվել է Եվրոպայի 16 երկրներում։ Հատկապես Հունաստանում, որտեղ վարակվել է 162 մարդ,  25 մարդ էլ մահացել է դրանից։ Այնուհետև Իտալիան է՝ 331 վարակվածության դեպք և 13 մահացած։ Իսպանիայում էլ գրանցվել է 71 դեպք և 7 մարդ է  մահացել։

«Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայում 7 մահերից շատերը Արևմտյան Նեղոս վիրուսով վարակվել են Գվադալկիվիր գետի մոտ, մասնավորապես՝ Լա Պուեբլա դել Ռիո և Սևիլիա քաղաքներում», -Eyuronews-ի հետ զրույցում ասում է Խավի Գարսիան:

Մինչև օրս մոծակն ամեն ամառ շոգի հետ եկած զզվեցնող հյուր էր, մինչդեռ հիմա այն ​​իրական սպառնալիք է դարձել ու մարդկանց ահ ու սարսափի մեջ է պահում։

Տեղի բնակիչները սեփական հարթակ են ստեղծել և կոչ են անում վիրուսի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին, պատվաստումներ անել։

Խուան Խոսե Սանչես, «Վիրուսի դեմ հարթակի» ակտիվիստ. «Այստեղ՝ գյուղում, երեկոյան ութն անց կեսից նստում ենք տանը՝ հոդվածոտանիներին վանող քիմիական նյութերով, ֆումիգատորներով (վնասատուներին թունավոր գոլորշիներով ոչնչացող սարք), պատուհաններին մոծակներից պաշտպանող ցանցերով և այլն, դա է մեր առօրյան»:

Պատվաստանյութի մշակման ուղղությամբ այստեղ աշխատում են ՝ Բարսելոնայի IrsiCaixa լաբորատորիաներում, և այդ նպատակով Եվրամիությունը ավելի քան հինգ միլիոն եվրո է հատկացրել։

Ժորգե Կարիլյո, IrsiCaixa-ի հետազոտող. «Ձգտնում ենք, որ պատվաստանյութը բարձր արդյունավետություն ունենա հիվանդության զարգացումը կանխելու, ինչպես նաև վարակը կանխարգելելու համար»:

Ձգտում ենք ստեղծել պատվաստանյութ, որը կընդգրկի վիրուսի բազմազանությունը, քանի որ սա ամբողջ աշխարհում շրջանառվող վիրուս է, և այս վիրուսի ինը տարբեր ճյուղերը նույնպես զատված են:

Եվ ամենակարևորը, ցանկանում ենք, որ այն արդյունավետ լինի նաև ծանր հիվանդության զարգացման առավել բարձր ռիսկ ունեցող մարդկանց համար: «Խոսքը տարեցների և փոքր-ինչ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մասին է»:

Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, պատվաստանյութի մշակումը 3- 8 տարի կտևի: