Նոր հետազոտությունը ցրված սկլերոզին (MS) առնչվող՝ մեր նախնիներին բնորոշ գենետիկական վարկածներ է բացահայտել, և առաջարկում են փոխել այդ հիվանդությունից տառապող բնակչության տարբեր խմբերի բուժման մոտեցումները:
Եվրոպական ցրված սկլերոզի բուժման և հետազոտական կոմիտեի 2024 համաժողովում ներկայացված հետազոտությունն առաջին լայնածավալ աշատանքն է, որը բացահայտել է ցրված սկլերոզի ռիսկի վրա ազդող որոշակի գենետիկական ազդեցությունները, գրում է Medical Xpress հանդեսը։
Իսպանախոս և աֆրոամերիկացի ծագումով ավելի քան 7000 մարդկանց համապարփակ վերլուծության ժամանակ գիտնականները հայտնաբերել են ցրված սկլերոզի ռիսկին առնչվող առանցքային գենետիկական լոկուսները (քրոմոսոմի գենետիկական կամ ցիտոգենետիկ քարտեզի վրա որոշակի գենի գտնվելու վայրը):
Ստացված արդյունքներն ընդգծում են ծագման տվյալների վրա հիմնված գենետիկական ուսումնասիրությունների ներուժը՝ ցրված սկլերոզի համար նախկինում չբացահայտված ռիսկի գործոնները հայտնաբերելու և տարբեր ռասայական և էթնիկ խմբերի հանգամանալից քարտեզագրման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով:
Գիտնականներն անդրէթնիկ մետավերլուծության միջոցով նախկինում հայտնաբերված ցրված սկլերոզի ռիսկի յոթ լոկուսների ճշգրիտ, բարձր լուծաչափով քարտեզագրում են ստացել:
Ըստ գիտնականներըի՝ այս լոկուսներում հայտնաբերված վարկածները կարող են ճանապարհ հարթել ցրված սկլերոզի նոր նպատակային բուժման համար, որոնցից մի քանիսը կարող են բնորոշ լինել որոշակի պոպուլյացիայի համար:






