«Բեսթ լայֆ» հայ–ճապոնական բժշկական կենտրոնն արդեն 5 տարեկան է։ Մասնագիտացված սրտաբանական հիվանդանոցում կատարվում են միջամտություններ, որոնք եզակի են Հայաստանում, որոշներն էլ՝ տարածաշրջանում։  Դրանցից են լուծվող ստենտների տեղադրումը, աորտալ փականի փոխարինումը հիվանդի սեփական հյուսվածքներով, կրիոաբլյացիան, ազոտով սառեցումը, home monitoring ծառայությունը ու shockwave կոչվող միջամտությունը։ Կլինիկայում լայն ծավալներով իրականացվում են խրոնիկ փակ անոթների բացման վիրահատություններ, խաչմերուկային ստենտավորում։ «Բեսթ Լայֆն» ունի նաեւ հագեցած շտապօգնության ծառայություն, ինչը թույլ է տալիս անգամ ամենածանր հիվանդներին արագ տեղափոխել բուժկենտրոն։

Մանրամասները՝ տեսանյութում։