Քաղցկեղի հետազոտության իսպանական ազգային կենտրոնի (CNIO) գիտնականներն գլխուղեղի՝ իմունոթերապիային վատ արձագանքող կամ ընդհանրապես չարձագանքող մետաստազների համար նոր բուժում են առաջարկում, և տրամադրում են կենսամարկեր, որն օգնում է  կանխատեսել՝որ դեպքերում այն պետք է կիրառվի:

Մեր օրգանիզմն ունի մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում ոչնչացնել այն ամենն, ինչը հարձակվում է իր վրա՝ լինի դա վիրուսներ, բակտերիաներ կամ քաղցկեղային բջիջներ՝ իմունային համակարգը:

Քաղցկեղը զարգանում է, երբ ուռուցքային բջիջները խաբում են իմունային համակարգին՝ ստիպելով չհարձակվել իրենց վրա: Քաղցկեղի իմունոթերապիայում կիրառվում են դեղամիջոցներ՝ կանխելու համար քաղցկեղի բջիջների իմունային համակարգի արգելափակումը, սակայն իմունոթերապիան միշտ չէ, որ արդյունավետ է:

Վերջերս իմունոթերապիան փորձարկվել է ուղեղի մետաստազների համար, երբ ուռուցքը, որը ծագել է մեկ այլ օրգանից, բայց տարբեր արդյունքներով տարածվում է ուղեղի վրա: Այլ կերպ ասած, արգելափակող հակամարմինների հետ զուգորդված իմունոթերապիան, ըստ ամենայնի, ուղեղի մետաստազների դեմ պայքարի օպտիմալ միջոց չէ:

Հնարավոր պատճառներից մեկն արյուն-ուղեղային պատնեշի առկայությունն է՝ ուղեղ մտնող արյունը զտող և թունավոր նյութերից պաշտպանող յուրահատուկ թափանցվող թաղանթ։ Սակայն այս անոթային պատնեշը կանխում է նաև իմունոթերապիայում կիրառվող հակամարմինների մուտքը: Մինչդեռ իմունոթերապիան առանց հակամարմինների չի գործում:

Այս խնդիրը լուծելու համար գիտնականները միանգամայն նոր նորարարական հիպոթեզ են առաջարկել։

«Մենք հայնաբերեցինք, որ ուղեղի որոշակի բջիջները՝ աստրոցիտները, գործում են որպես իմունոմոդուլատորներ, այսինքն՝ փոխազդում են ուղեղի իմունային համակարգի հետ, իսկ ուղեղի մետաստազիայի դեպքում նրանք չարաշահում են այդ գործառույթը, քանի որ գտնվում են ուռուցքի ազդեցության տակ»,-նշել են գիտնականները։

Քաղցկեղի պատճառով աղավաղված աստրոցիտները ուղեղի մետաստազների ժամանակ դաշինքի մեջ են մտնում ուռուցքային բջիջների հետ: Աստրոցիտների փոխազդեցությունը իմունային համակարգի հետ, որը պետք է իմունոմոդուլյացիայի բնականոն գործընթաց լինի, դառնում է քաղցկեղը սնուցող մեխանիզմ, քանի որ աստրոցիտները խանգարում են պաշտպանիչ բջիջների աշխատանքին և նրանց թույլ չեն տալիս ոչնչացնել ուռուցքային բջիջները:

Թիմը բացահայտել է այս գործընթացի հիմնական՝ TIMP1 կոչվող մոլեկուլը: «Ուռուցք արտադրող աստրոցիտները թողարկում են TIMP1, և այս սպիտակուցը մասնակցում է քաղցկեղի բջիջները սպանելու կոչված պաշտպանիչ բջիջների անջատմանը» -պարզաբանել են հետազոտողները:

Ցույց տալով, որ այս մոլեկուլը՝ TIMP1-ը, թիրախավորում է իմունային բջիջները և նվազեցնում դրանց արդյունավետությունը, թիմն առաջարկում է այն օգտագործել որպես բիոմարկեր՝ բացահայտելու համար այս իմունոպրեսիվ մեխանիզմի վրա ազդող ուղեղի մետաստազները: