Սանշայն Քոստ համալսարանին առընթեր Թոմփսոնի ինստիտուտի նոր հետազոտությունը կապ է հայտնաբերել դեմենցիայի ռիսկի զարգացմանն ազդող ապրելակերպի ընտրության և ուղեղի ծերացման վաղ նշանների միջև:
Գիտնականները հայտնաբերել են սպիտակ նյութի ծավալի նվազում և էլեկտրական ակտիվության անհավասարակշռություն այն մասնակիցների ուղեղում, ում ապրելակերպը պայմանավորված է դեմենցիայի զարգացման բարձր ռիսկով: Հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Թոմաս Փեյսը, որի աշխատանքը հրապարակվել է «Age and Aging» հանդեսում, ասում է, որ այնպիսի գործոններ, ինչպիսին են սնվելու սովորությունները, քնի ռեժիմը և ֆիզիկական ակտիվության մակարդակը, կարող են ազդել ուղեղի վրա՝ նախքան ճանաչողական կարողությունների նվազումը:
Դոկտոր Փեյսը և նրա գործընկերները կապ են հայտնաբերել մարդու ապրելակերպի, ուղեղի առողջության և ապագայում դեմենցիայի զարգացման ռիսկի միջև: Սա փորձարկելու համար դոկտոր Փեյսը և գործընկերներն օգտագործել են CogDrisk-ը` առցանց գործիք, որը մշակել են Neuroscience Research Australia-ի և Նոր Հարավային Ուելսի համալսարանը, որպեսզի մասնակիցներին տրամադրեն դեմենցիայի ռիսկի գնահատական` հիմնված նրանց ժողովրդագրության և ապրելակերպի վրա:
«Հաշվի առնելով փոփոխության չենթարկվող գործոնները, մասնավորապես՝ տարիքը, սեռը և կրթությունը, միավորները հաշվարկելիս կարողացանք կենտրոնանալ դեմենցիայի ռիսկի վրա՝ կապված միայն մասնակցի ապրելակերպի հետ: Այնուհետև մենք օգտագործեցինք ուղեղի սկանավորման գործիքներ, մասնավորապես՝ մագնիսառեզոնանսային շերտագրությունը (MRI)՝ ուղեղի կառուցվածքն ուսումնասիրելու համար, էլեկտրաէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)՝ ուղեղի էլեկտրական ակտիվությունը չափելու համար, և ճանաչողական թեստերի մարտկոց՝ հիշողության և մտածողության կարողությունները գնահատելու համար: Պարզեցինք, որ նույնիսկ շատ առողջ տարեցների շրջանում դեմենցիայի զարգացման ավելի բարձր փոփոխվող ռիսկը պայմանավորված է ուղեղի առողջության երկու հիմնական չափորոշիչներով՝ սպիտակ նյութի և իր էլեկտրական գործունեությունը հավասարակշռելու՝ ուղեղի կարողությունը: Սպիտակ նյութի ծավալը ուղեղի վաղ ծերացման հայտնի ցուցանիշ է: Մինչդեռ մյուս՝ ուղեղի էլեկտրական ակտիվության հավասարակշռությունը չափող ցուցանիշը նորություն էր»,-պատմել է գիտնականը։






