Օքսֆորդի համալսարանի անցկացրած հետազոտությունը պարզել է, որ Covid-19 համավարակը զգալի ազդեցություն է ունեցել մահվան այլ պատճառների վրա, գրում է Whitney Gazette հանդեսը։

Միջազգային հետազոտությունը, որին մասնակցել են Լևերհուլմի Օքսֆորդի ժողովրդագրական գիտությունների կենտրոնի գիտնականները, ուսումնասիրել են աշխարհի 24 երկրներում մահվան պատճառների տվյալները՝ համավարակից առաջ և դրա ընթացքում:

Գիտնականները պարզել են, որ 2020 թվականին կյանքի տևողությունը նվազել է բոլոր հետազոտված երկրներում, բացառությամբ չորսի, ընդ որում Միացյալ Նահագներն  ամենամեծ անկումն է գրանցել տղամարդկանց համար՝ 2,1 տարի: 2021 թվականին երկրների մեծ մասում կյանքի տևողության հետագա անկում է գրանցվել, ընդ որում Բուլղարիայում կանայք, իսկ Լատվիայում տղամարդիկ կորցրել են ավելի քան երկու տարի:

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ սիրտ-անոթային հիվանդությունները համավարակի առաջին երկու տարիների ընթացքում կյանքի տևողության նվազման գլխավոր պատճառն են եղել, հատկապես Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում: Ռուսաստանում 2020 թվականին սրտանոթային հիվանդությունների պատճառով կորուստները կազմել են 5,3 ամիս, իսկ 2021 թվականին Բուլղարիայում կորուստները կազմել են 5,5 ամիս։

Սակայն համավարակի ընթացքում ինքնասպանությունների և դժբախտ պատահարների հետևանքով մահացությունն ընդհանուր առմամբ նվազել է, բացահայտել են գիտնականները: