Թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում շրջակա միջավայրում ապրող սովորական բորբոսը՝ հողում, խոնավ պատերին կամ մոռացված խնձորի վրա, կարող է վտանգավոր վարակներ առաջացնել մարդու օրգանիզմի ներսում: Այդ ինվազիվ բորբոսային վարակները չբուժվելու դեպքում կարող են արագ մահացու դառնալ, սակայն դրանք դժվար է ախտորոշել առանց ինվազիվ պրոցեդուրաների, ինչպիսին է հյուսվածքների կենսազննումը՝ բիոպսիան:

Ներկայում, Ստանֆորդի բժշկական ինստիտուտում  մշակված արյան թեստն առաջարկում է ինվազիվ բորբոսային հիվանդությունների ախտորոշման առավել անվտանգ և արագ միջոց: Clinical Infectious Diseases բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները պարզել են, որ արյան թեստը, որը հայտնաբերում է բորբոսի գենետիկական նյութը, շատ դեպքերում կարող է փոխարինել ինվազիվ թեստերը:

Բայց երբ իմունային համակարգը թուլանում է, ինչպես, օրինակ, իմունոպրեսանտներ ստացող փոխպատվաստված հիվանդների կամ քիմիաթերապիայի ենթարկվող հիվանդների շրջանում, բորբոսները կարող են բնակություն հաստատել օրգանիզմի ներսում, առավել հաճախ՝ թոքերի մեջ: Գիտնականները հաշվարկել են, որ նման հիվանդների 5-10%-ի մոտ ինվազիվ սնկային հիվանդություն է զարգանում:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականների խումբը վերլուծել է 506 դեպք, երբ սնկային վարակի կասկածանքով հիվանդը մեկ շաբաթվա ընթացքում ենթարկվել է և՛ արյան, և՛ ինվազիվ թեստ: Հիվանդների մեծ մասը թուլացած իմունային համակարգ է ունեցել: Երբ թեստի արդյունքները գնահատվել են ինվազիվ բորբոսային հիվանդության ստանդարտ ախտորոշիչ չափանիշների համեմատ, երկու թեստերն էլ 88,5% դեպքերում տվել են նույն ախտորոշումը:

Հարկ է նշել, որ նոր թեստը հնարավորություն է ընձեռում ավելի արագ անցկացնել ախտորոշումն ուև բուժել, ինչը ապացուցել է, որ նման դեպքում բարելավում է հիվանդի ապաքինման արդյունքները:

Արյան հետազոտությունը կարող է կազմել մեկ օրում, մինչդեռ ինվազիվ պրոցեդուրաները հաճախ պահանջում են մի քանի օր կամ մի շաբաթ՝ պլանավորելու և արդյունքներ ստանալու համար:

Ներկայում Ստանֆորդի բժշկական ինստիտուտը միակ հաստատությունն է, որն առաջարկում է բորբոսի առկայության նոր թեստ: Թեստի պահանջարկը անշեղորեն աճում է այն ժամանակից ի վեր, երբ այն հասանելի դարձավ, և գիտնականներն այժմ ամսական մոտ 3000 թեստ են պատվիրում: