Սրտի ռիթմի խանգարումներով (նախասրտերի ֆիբրիլյացիա կամ շողացող առիթմիա) մարդկանց` հատկապես կանանց եւ սեւամորթնորի, նոր հետազոտության տվյալներով, սրտի կաթված ստանալու ռիսկը երկու անգամ ավելի բարձր է:
ԱՄՆ-ում ավելի քան 3 միլիոն մարդ նախասրտերի շողացում ունի, եւ համաձայն հետազոտության առաջատար հեղինակ, Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն- Սալեմի Սրտա-Համաճարակաբանական կենտրոնի տնօրեն, դոկտոր Էլսայեդ Սոլիմանի հայտարարության` հետագա քսան տարիների ընթացքում այս թիվը կկրկնապատկվի:
Սրտի կաթվածը նախասրտերի շողացման զարգացման հայտնի ռիսկի գործոն է, բայց մինչեւ օրս հայտնի չէր, ճի՞շտ է արդյոք հակառակ պնդումը: Այս հարցին պատասխանելու համար հետազոտողները դիտարկել են ավելի քան 24000 մարդու, որոնցից ավելի քան 16000-ը տառապում էր նախասրտերի շողացումով, հաղարդում է News Max-ը:
Հետազոտության մասնակիցների շրջանում յոթ տարվա ընթացքում գրանցվեց սրտի կաթվածի ընդամենը 650 դեպք: Նախասրտերի շողացումով մարդկանց շրջանում սրտի կաթվածի հաճախականությունը երկու անգամ ավելի բարձր էր, քան առանց ռիթմի խանգարումների մարդկանց:
Ստացված տվյալները վկայում են սրտի կաթվածի եւ նախասրտերի շողացման միջեւ «երկկողմանի կապի» առկայության մասին:
«նախասրտերի շողացումը ծերացման հիվանդություն է եւ կարող է բարդությունների պատճառ հանդիսանալ»,- հայտարարեց Սոլիմանը բժշկական կենտրոնի, ասվում է կենտրոնի մամլո խաղորդագրության մեջ: «Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ նախասրտերի շողացումով հիվանդները, հատկապես կանայք եւ աֆրոամերիկացիները, ունեն սրտի կաթվածի զարգացման ավելի բարձր ռիսկ»:






