Ջերմահորդանքներից եւ դաշտանադադարի տարբեր ախտանշաններից տառապող կանայք բուժման լայն ընտուրություն ունեն՝ հորմոնալ եւ ոչ հորմոնալ, համաձայն մանկաբարձների եւ գինեկոլոգnրի Ամերիկյան քոկեջի ձեռնարկի:
Աշժարհում դաշտանադադարում գտնվող կանանց 50 – 82 %-ը տառապում է ջերմահորդանքներից՝ հանկարծակի առաջացող մարմնի վերին հատվածի ջերմության զգացողությունից եւ գիշերային քրտնարտադրությունից: Շատերի համար ախտանշանները շատ են եւ բավականին լուրջ՝ քնի խանգարումներ առաջացնելու եւ առօրյա կյանքը խաթարելու համար: Եվ դա կարող է տեւել երկուսից տասը տարի:
Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հունվարյան ձեռնարկում ասվում է, որ ջերմահորդանքները թեթեւացնելու ամենաարդյունավետ մեթոդը էստրոգենով կամ պրոգեստերոնով հորմոնալ թերապիան է, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Բայց այս դեպքերում կարող են օգնել նաեւ հակադեպրեսանտները, ասաց Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայի Մանկաբարձքւթյան եւ գինեկոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Կլարիսսա Գրասիան:
Հետազոտությունը ցույց տվեց, որ այնպիսի հակադեպրեսանտների ցածր դոզաները, ինչպիսիք են վենլաֆաքսինը (Effexor) եւ ֆլուոքսետինը (Прозак) կարող են թեթեւացնել կանանց ջերմահորդանքները: Իսկ երկու այլ դեղամիջոցներ՝ գաբապենտին եւ կլոնիդին, որոշ դեպքերում նույնպես կարող են արդյունավետ լինել:
Հորմոնալ թերապիան առավել անվտանգ մեթոդ է հարաբերականորեն երիտասարդ կանանց համար, ովքեր այն սկսում են օգտագործել դաշտանադադարից հետո մոտակա ժամանակում, նշվում է ձեռնարկում:
Հիմա փորձագետներն ասում են, որ կանայք չպետք է հորմոններ ընդունեն քրոնիկ հիվանդությունները բուժելու համար: Բայց , երբ գործը հասնում է ջերմահորդանքներին, հորմոնալ թերապիան մնում է ամենաարդյունավետ տարբերակը: Սակայն կանայք, ովքեր նախկինում ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ եւ թրոմբոֆլեբիտ, չպետք է ընդունեն հորմոնալ թերապիա:
Ջերմահորդանքներն ու գիշերային քրտնարտադրությունը դաշտանադարի հիմնական գանգատներն են: Բայց հեշտոցի չորությունը եւ ցավը սեռական հարաբերության ժամանակ նույնպես խնդիր են շատ կանանց համար:
Ձեռնարկում ասվում է, որ հաբերի, քսուքների եւ օղերի տեսքով անմիջապես ներհեշտոցային տեղադրված էստրոգենը ամենաարդյունավետ միջոցն է:Այդ էստրոգենի շատ քիչ քանակությունն է անցնում արյան հուն, այդ պատճառով կողմնակի ազդեցությունների հավանականությունը ցածր է:
Եվ միան այս տարի FDA-ն հաստատեց դաշտանադադարում գտնվող կանանց ցավոտ սեռական հարաբերության բուժման համար կիրառվող նոր դեղամիջոցը: Դրանք օսպեմիֆեն (Osphena) հաբերն են, որոնք էստրոգենանման ազդեցություն են թողնում հեշտոցի լորձաթաղանթի վրա:






