Չորեքշաբթի Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ պաշտոնական հավանություն է տվել երկար սպասված նոր դեղամիջոցի՝ Leqembi-ի վաճառքին ԵՄ-ում, Ալցհեյմերի հիվանդության վաղ փուլի բուժման համար, խիստ պայմաններով, հաղորդել է AFP-ը:

Թույլտվությունը տրվել է երեքշաբթի Դեղերի վերահսկման եվրոպական մարմնի (EMA) դրական որոշման հիման վրա, որը նախնական մտահոգություններից հետո անցած նոյեմբերին հաստատել է պացիենտների որոշակի կատեգորիայի բուժումը:

Leqembi դեղամիջոցը, որը մշակվել է ամերիկյան միջազգային Biogen-ի եւ ճապոնական Eisai ընկերության կողմից, լեկանեմաբ կոչվող ակտիվ նյութի ֆիրմային անվանումն է, որն օգտագործվում է հիշողության եւ կոգնիտիվ չափավոր խնդիրներ ունեցող մեծահասակների բուժման համար, որոնք առաջանում են ընդհանուր տեսակի դեմենցիայի վաղ փուլերում:

Առաջին նման դեղամիջոցը, որը թույլատրվում է օգտագործել ԵՄ-ում, հաստատվել է Եվրոպական դեղամիջոցների գործակալության դրական գիտական ​​գնահատականից հետո, նշվել է Եվրահանձնաժողովի հայտարարությունում:

«EMA-ն եկել է այն եզրակացության, որ այս դեղամիջոցի օգուտները գերազանցում են ռիսկերը պացիենտների կոնկրետ պոպուլյացիայի դեպքում եւ հաշվի առնելով ռիսկի նվազեցման միջոցառումները: Հետեւաբար, թույլտվության որոշումը սահմանում է նաեւ Leqembi-ի օգտագործման խիստ պայմաններ, ինչպես նաեւ հստակ պահանջներ ռիսկերը մեղմելու համար»,- նշվել է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում:

Հստակեցվել է, որ EMA-ն հաստատել է դեղամիջոցը միայն ուղեղի պոտենցիալ արնազեման ավելի ցածր ռիսկ ունեցող պացիենտների համար, որոնք ունեն ApoE4-ի միայն մեկ պատճեն կամ ոչ մի պատճեն, գեն, որը հայտնի է որպես Ալցհեյմերի հիվանդության առաջացման կարեւոր ռիսկի գործոն: