Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թթվային ռեֆլյուքսի դեմ միլիոնավոր մարդկանց կողմից կիրառվող դեղամիջոցների երկարատև օգտագործումը մեկ երրորդով մեծացնում է դեմենցիայի զարգացման վտանգը։
Թթվային ռեֆլյուքսը այն է, երբ ստամոքսի թթվայնությունն ընկնում է կերակրափող, սովորաբար ուտելուց հետո կամ պառկած վիճակում:
Գիտնականները պարզել են, որ չորսուկես և ավելի տարի պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (PPI) ընդունող մարդկանց շրջանում այս հյուծիչ վիճակի զարգացման հավանականությունը 33 տոկոսով ավելի բարձր է։
PPI-ները նվազեցնում են ստամոքսում թթվայնության մակարդակը՝ ազդելով ստամոքսի լորձաթաղանթի ֆերմենտների վրա, որոնք արտադրում են այն։
Հետազոտողների ամերիկյան խումբը, որի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում, պնդում է, որ ուսումնասիրությունը չի ապացուցում, որ թթվային ռեֆլյուքսի դեղամիջոցները առաջացնում են դեմենցիա, այլ միայն ենթադրում է դրանց կապը:
Հետազոտությանը մասնակցել է 45 և ավելի բարձր տարիքի շուրջ 5700 մարդ, որոնք հետազոտության սկզբում դեմենցիա չեն ունեցել։ Մասնակիցների միջին տարիքը 75 տարեկանն էր։ Հետազոտական խումբը պարզել է, թե արդյոք մասնակիցները ընդունում են թթվային ռեֆլյուքսի դեղամիջոցներ՝ դրանց կազմը վերլուծելով ճանաչողական այցերի և ամենամյա հեռախոսային հարցումների միջոցով։
Այնուհետև մասնակիցներին հետևել են միջինը 5.5 տարի։
Այս ընթացքում 585 մարդու (10%) մոտ զարգացել է դեմենցիա։ Դեղորայքը չընդունող 4222 մարդկանցից 415-ի մոտ զարգացել է թուլամտություն, կամ 19 դեպք 1000 մարդ-տարվա մեջ։ Մարդ-տարի քանակությունը արտացոլում է ինչպես ուսումնասիրության մասնակիցների թիվը, այնպես էլ ժամանակի քանակը, որը նրանցից յուրաքանչյուրը անցկացրել է հետազոտվելիս։
Դեղամիջոցները 4,4 տարուց ավելի ընդունած 497 մարդկանցից 58-ի մոտ զարգացել է դեմենցիա, կամ 24 դեպք 1000 մարդ-տարվա մեջ։
Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը և ռասան, ինչպես նաև առողջական խնդիրները, ինչպիսիք են արյան բարձր ճնշումը և շաքարախտը, հետազոտողները հաշվարկել են, որ 4,4 տարուց ավելի թթվային ռեֆլյուքսի դեմ դեղամիջոցներ ընդունած մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը 33%-ով ավելի բարձր է, քան նրանց շրջանում, ովքեր երբեք այդ դեղամիջոցները չեն ընդունել։






