Դանիացի գիտնականները Օրհուսի համալսարանից պարզել են, թե ինչպես հոգեթերապիան կարող է թեթևացնել քրոնիկական ցավի տարբեր տեսակները։ Պարզվել է, որ նման բուժումը ոչ թե պարզապես շեղում է ցավային զգացողություններից, այլ ֆիզիկական փոփոխություններ է առաջացնում ուղեղում։ Հետազոտությունը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում։
Թիմը վերլուծել է բազմաթիվ նախորդ աշխատանքների տվյալները և պարզել, որ կոգնիտիվ-վարքաբանական թերապիան (ԿՎԹ) ազդում է ցավի և հույզերի հետ կապված նեյրոնային ցանցերի ակտիվության վրա։ Երբ հիվանդները սովորում են փոխել ավտոմատ բացասական մտքերը, դա ոչ միայն բարելավում է նրանց հոգեբանական վիճակը, այլև նվազեցնում է ցավային զգացողությունները ֆիզիոլոգիական մակարդակում։
«Դեղամիջոցները միշտ չէ, որ արդյունավետ են քրոնիկական ցավի դեպքում, և բժիշկները այլընտրանքներ են փնտրում։ Մեր հետազոտությունը հաստատում է, որ հոգեթերապիան այդ տարբերակներից մեկն է»,- բացատրել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Լինե Վեյզը։
Առանձնապես արդյունավետ է եղել ուղեղի «ավտոպիլոտի»՝ կաղապարային ռեակցիաների հետ աշխատանքը, որոնք ուժեղացնում են տառապանքը։
Թեև անհատական թերապիան ավելի լավ արդյունքներ է տալիս, սակայն ոչ բոլորն ունեն դրա հասանելիությունը։ Գիտնականները ենթադրում են, որ վերապատրաստված բժիշկները, բուժքույրերը և նույնիսկ ԿՎԹ-ի վրա հիմնված հատուկ հավելվածները կարող են օգնել։Թեև, ցավը կառավարելու համար գոյություն ունեցող ավելի քան 500 հավելվածներից միայն քչերն ունեն ապացուցված արդյունավետություն։






