Լոռամրգին օժտված է հակաօքսիդանտ հատկություններով, ինչն էլ կարող է երկարացնել կյանքի տեւողությունը:
Ծերացման խնդիրնների Ազգային ինստիտուտի նոր փորձարկումները հատապտղային ճանճերի վրա ցույց տվեցին, որ լոռամրգիի հավելումները կյանքի ցանկացած փուլում երկարցնում էին կյանքի տեւողությունը:
Համաձայն Wall Street Journal ամսագրում տպագրված հետազոտության մասին զեկույցի, 100 – 200 ճանճերից կազմված խմբին կերակրում էին շաքարի բարձր պարունակությամբ 2 տոկոսանոց լոռամրգի թուրմով երեք մարդկային զարգացման փուլերին համապատասխանող կենսաբանական փուլերում՝ երիտասարդական տարիքում, միջին տարիքում եւ օր ծերություն:
Լոռամրգի հավելումներ ստացած ճանճերը 25-30%-ով ավելի երկար են ապրել, ի տարբերություն այդ թուրմը չստացածների, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Հետազոտողները նշեցին, որ լառամրգին հարուստ է բնական հակաօքսիդատներով՝ ֆիտոքիմիական նյութերով:






