Նոր հետազոտության համաձայն՝ ամուր ընտանեկան կապերը լավագույն միջոցներից մեկն են գիշերը երեխայի լավ քնելուն օգնելու համար։

Հետազոտողները հավաստիացնում են, որ երեխաներն մեծ հավանականությամբ ավելի երկար կքնեն, եթե նրանց տանը տիրում են ընտանեկան լավ հարաբերություններ եւ ծնողները շատ են տարված իրենց գործով։ Այնպիսի բաներ, ինչպիսին համատեղ ընթրիքն է եւ հարեւանությամբ տեղի ունեցող միջոցառումերին մասնակցությունը, կապված են եղել քնի տեւողության ավելացման հետ։

Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են SLEEP ամսագրում, մասնակցել են 9-11 տարեկան մոտ 5 հազար երեխաներ։ Նրանց ծնողները 2020թ., COVID-19-ի համավարակի ժամանակ, անցել են առնվազն երկու հարցում։

Տվյալները վկայում են այն մասին, որ համավարակը խախտել է երեխաների քնի ռեժիմը, եւ հետազոտողները ցանկացել են պարզել, թե արդյոք նրանց սոցիալական կապերը ապահովել են որեւէ պաշտպանություն։

Արդյունքների համաձայն՝ լիարժեք քնի ամենաբարձր ցուցանիշները կապված են եղել ծնողների մեծ ներգրավվածության (51 տոկոս), համատեղ ուտելու (48 տոկոս) եւ հաջորդ օրվա պլանների քննարկման (48 տոկոս) հետ։ Մյուս կողմից՝ ոչ լիարժեք քնի ենթարկված երեխաները ավելի հաճախ են օգտագործել էկրանները շփման համար (40 տոկոս) եւ ավելի քիչ են շփվել ծնողների հետ (42 տոկոս)։ Առաջատար հեղինակը նշել է. «Այդ արդյունքները հաստատում են սոցիալական ցանցերի կարեւորությունն առողջ քնի համար...»։

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս 6-12 տարեկան երեխաներին քնել օրական 9-12 ժամ՝ իրենց առողջության ամրապնդման համար։