Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ հրշեջների մոտ տարբեր տեսակի քաղցկեղների, այդ թվում՝ մաշկի և երիկամների քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի կա, իսկ մահացության մակարդակը զգալիորեն բարձր է՝ համեմատած ընդհանուր բնակչության հետ։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology-ում։

Ուսումնասիրության հիմնական արդյունքները՝

Հրշեջների մոտ մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը 72%-ով ավելի բարձր է, իսկ երիկամների քաղցկեղի՝ 39%-ով, քան ընդհանուր բնակչության մոտ։

Բացի այդ, ռիսկի չափավոր աճ է հայտնաբերվել նաև այլ տեսակի չարորակ ուռուցքների, այդ թվում՝ թոքերի, ստամոքս-աղիքային համակարգի և միզուղիների քաղցկեղի դեպքում։

Հրշեջները մշտապես ենթարկվում են քաղցկեղածին նյութերի ազդեցությանը՝ ծուխը, մուրը, կրակից պաշտպանող ծածկույթները, այրվող սինթետիկ նյութերը՝ այս ամենը պարունակում են թունավոր միացություններ։ Նույնիսկ հանդերձանքը և սարքավորումները կարող են աղտոտման աղբյուր լինել, հատկապես եթե դրանք մշակված են թունավոր նյութերով, ինչպիսին է PFAS-ը (այսպես կոչված՝ «հավերժ քիմիական նյութեր»)։

Նորագույն տվյալները վկայում են էպիգենետիկ փոփոխությունների և միկրոՌՆԹ-ի (miRNA) ակտիվության այն փոփոխությունների մասին, որոնք կապված են PFAS-ի ազդեցության հետ։ Այս փոփոխությունները օգնում են քաղցկեղի, նեյրոդեգեներատիվ և աուտոիմունային վիճակների զարգացմանը։

Ըստ Միջազգային քաղցկեղի հետազոտության գործակալության (IARC)՝ հրշեջի մասնագիտությունը պաշտոնապես ճանաչվել է որպես մարդու համար կանցերոգեն՝ հաստատելով նրա կապը մեզոթելյոմայի, միզապարկի քաղցկեղի և որոշ այլ քաղցկեղների հետ։