Nutrition and Health բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր համակարգված ակնարկը համատեղել է 17 հետազոտությունների արդյունքներն՝ ընդհանուր առմամբ ավելի քան 61 հազար 332 մասնակիցների մասնակցությամբ։ Այն պարզել է, որ շաքարային ըմպելիքների չափազանց օգտագործումը (շաբաթական ավելի քան 3500 մլ) բարձրացնում է մազաթափության վտանգը, հատկապես տղամարդկանց շրջանում։ Միևնույն ժամանակ, բացասական կապ է հայտնաբերվել օրգանիզմում D վիտամինի մակարդակի և ալոպեցիայի բարդության միջև. D վիտամինի ցածր մակարդակն ավելի է բարձրացնում մազաթափության վտանգը։ Արձանագրվել է նաև երկաթի օգտակարությունը՝ հատկապես կանանց շրջանում. հետազոտություններից մեկում երկաթի հավելումները նույնացվել է մազերի աճի բարելավման հետ։
Առողջ մազերին նպաստող լրացուցիչ գործոններից են սպիտակուցի բավարար ընդունումը, սոյայի արտադրանքը և խաչածաղկավոր բանջարեղենը (օրինակ՝ բրոկկոլին, կաղամբը), թեև սոյայի ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի չէր։ Կլինիկական փորձարկումներում կանաչ թեյի և խուրմայի տերևների մզվածքները ցույց են տվել մազաթափությունը նվազեցնելու և մազի ցողունը խտացնելու ներուժը։ Միևնույն ժամանակ, պարզվել է, որ A վիտամինի (ռետինոլ) ավելցուկը կարող է սրել ալոպեցիայի իմունամերժ ձևը՝ ալոպեցիայի արեատան (վիճակ, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է մազի ֆոլիկուլների վրա՝ առաջացնելով մազաթափություն -խմբ.)։
Տեսությունն ընդգծում է սննդի կարևորությունը առողջ մազերի համար. հիմնական սննդարար նյութերի (D վիտամին, երկաթ, լիարժեք սպիտակուց) բավարար մակարդակի ներառումը և շաքարային ըմպելիքների, ալկոհոլի և A վիտամինի ավելցուկի օգտագործման սահմանափակումն օգնում են կանխել և կառավարել ալոպեցիան: Ընդսմին, հեղինակները նշում են, որ չնայած համոզիչ տվյալներին, պատճառահետևանքային կապերը հաստատելու և պարզաբանելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ:






