ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի The Jackson Laboratory գիտնականները մշակել են խոստումնալից հակամարմինների կոկտեյլ, որը կարող է հիմք ծառայել գրիպի A վիրուսի (IAV) դեմ համընդհանուր թերապիայի համար:

Վիրուսների այս ընտանիքը պարբերաբար սեզոնային համաճարակներ է առաջացնում և կապված է համաճարակների ռիսկի հետ, հատկապես թռչնագրիպի շտամների տարածման ժամանակ: Աշխատանքը հրապարակվել է Science Advances բժշկագիտական  հանդեսում:

Ավանդական գրիպի պատվաստանյութերը ստեղծվում են՝ հաշվի առնելով ամենահավանական շտամները և հիմնված են չեզոքացնող հակամարմինների վրա: Սակայն գրիպի վիրուսը չափազանց փոփոխական է, և դրա մուտացիաներն արագորեն պատվաստանյութերը նվազ արդյունավետ են դարձնում: Նոր մոտեցումը օգտագործում է չեզոքացնող հակամարմիններ, որոնք թիրախավորում են վիրուսի կայուն շրջանը՝ M2e պրոտոնային ալիքը:

Վիրուսի նման տարրը գործնականում անփոփոխ է մնում տարբեր շտամներում: Այդ հակամարմիններն ուղղակիորեն չեն արգելափակում վիրուսը, այլ իմունային համակարգին օգնում են ակտիվացնել պաշտպանական մեխանիզմները և ոչնչացնել վարակված բջիջները:

Հետազոտության շրջանակում գիտնականները փորձարկել են երեք տարբեր հակամարմիններ: Դրանք կիրառվել են առանձին, զույգերով և բոլորը միասին՝ որպես կոկտեյլ: Գրիպի տարբեր շտամներով մկների վրա կատարված փորձարկումները, դրանց թվում՝ H7N9 մահացու թռչնային տարբերակը, տպավորիչ արդյունք են ցույց տվել. երբ կոկտեյլը ներարկվել է, բոլոր կենդանիները ողջ են մնացել, նույնիսկ եթե բուժումը անմիջապես չի սկսվել, այլ վարակվելուց մեկ կամ երկու օր անց: Ուշացած ներարկման դեպքում արդյունավետությունը մնացել է շատ բարձր՝ մոտ 80%:

Առանձին նշվում է թերապիայի դիմադրողականությունը «փախուստի մուտանտների»՝ վիրուսային տարբերակների ի հայտ գալու նկատմամբ, որոնք սովորաբար շրջանցում են իմունային համակարգի պաշտպանությունը: Դա ռազմավարությունը հատկապես խոստումնալից է դարձնում, քանի որ հենց վիրուսի արագ զարգացման ունակությունն է, որը գրիպը այդքան բարդ խնդրի է վերածվում:

Գիտնականները կոկտեյլը փորձարկել են նաև թուլացած իմունային համակարգ ունեցող մկների վրա: Արդյունքները համեմատելի էին, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել թերապիան իմունային անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում, որոնց համար գրիպը առաձնահատուկ սպառնալիք է:

Այս փուլում աշխատանքը սահմանափակվում է կենդանիների վրա փորձարկումներով, սակայն հետազոտողներն ընդգծում են, որ եթե կլինիկական փորձարկումները հաջող ընթանան, նոր հակամարմինների կոկտեյլը կարող է լրացնել կամ նույնիսկ մասամբ փոխարինել սեզոնային պատվաստանյութերը: