Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր բավարար քանակությամբ ջուր չեն խմում, սթրեսին արձագանքում են կորտիզոլի ավելի արտահայտված աճով, ինչը կարող է բացատրել, թե ինչու է վատ հիդրատացիան կապված առողջության երկարաժամկետ ռիսկերի հետ։
Վերջերս կատարված հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology ամսագրում, ուսումնասիրվել է հիդրատացիայի մակարդակի և հեղուկի սովորական սպառման ազդեցությունը սուր հոգեբանական սթրեսի դեպքում թքի (կորտիզոլի) արձագանքի վրա։ Պարզվել է, որ անբավարար հիդրատացիան և հեղուկի մշտական ցածր սպառումը կապված են սուր սթրեսի դեպքում կորտիզոլի ավելի ուժեղ ռեակտիվության հետ։
Կանոնավոր կերպով խորհուրդ տրվածից ավելի քիչ ջուր օգտագործելը հանգեցնում է ենթաօպտիմալ հիդրատացիայի՝ դրսևորվելով ավելի մուգ և խտացված մեզով և դրա նվազած ծավալով։ Ավելի վաղ նշվել էր, որ հեղուկի քրոնիկ ցածր սպառումը կապված է մետաբոլիկ, երիկամային և սրտանոթային ռիսկերի հետ։ Ջրի երկարատև դեֆիցիտի դեպքում կարող է բարձրանալ ջրի կարգավորման հորմոնների ակտիվությունը, օրինակ՝ արգինին-վազոպրեսինի (AVP), որը խթանում է կորտիզոլի արտազատումը։
Թեև կորտիզոլը բնականաբար աճում է սթրեսի ժամանակ և հետևում է ցիրկադային (օրվա) ռիթմին, չափազանց մեծ աճերը կամ այդ ռիթմի խախտումները կարող են բացասաբար ազդել իմունիտետի, նյութափոխանակության և բորբոքման վրա։ Որոշ հետազոտություններում անբավարար հիդրատացիա ունեցող մարդիկ ունեցել են կորտիզոլի ավելի բարձր մակարդակ և օրական 1,2 լիտրից պակաս հեղուկի սպառում։ Այնուամենայնիվ, հիդրատացիայի, ջրի սպառման և կորտիզոլի միջև ճշգրիտ կապը դեռևս ուսումնասիրության առարկա է։
«HIGH» խումբը մշտապես ցուցադրել է մեզի օսմոլյարության (UOsm), մեզի գույնի և պլազմային կոոպեպտինի ավելի ցածր ցուցանիշներ, քան «LOW»-ն։ Ծարավի զգացողության մեջ տարբերություններ չեն եղել։ Սթրես-թեստից առաջ «LOW» խմբի մասնակիցների մեծամասնությունն արդեն գտնվում էր ենթաօպտիմալ հիդրատացիայի վիճակում։
Սթրես-թեստի ժամանակ երկու խմբերում էլ նկատվել է սրտի հաճախության աճ և անհանգստության բարձրացում, սակայն կորտիզոլն ավելի ուժեղ է արձագանքել հենց հեղուկի ցածր սպառում ունեցող խմբում։ Հաշվի առնելով կորտիզոլի սկզբնական (բազային) մակարդակը՝ սթրեսային իրավիճակից հետո կորտիզոլի բարձրացումը հատկապես նշանակալի է եղել «LOW» խմբում։
Հեղինակները եզրակացնում են, որ հեղուկի սովորական ցածր սպառումը և հիդրատացիայի ենթաօպտիմալ մակարդակը կապված են հոգեբանական սթրեսի նկատմամբ կորտիզոլի բարձր ռեակտիվության հետ։






