Օսակայի համալսարանի գիտնականները ստեղծել են PA-915 անունով մոլեկուլ, որի մեկ դեղաչափով ի վիճակի է ութ շաբաթ ճնշել դեպրեսիվ ախտանիշները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry (MolPsy) բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողների հավաստիացմամբ՝ PA-915-ն արգելափակում է օրգանիզմի սթրեսային արձագանքներին մասնակցող PAC1 ընկալիչը։ PAC1-ը կարևոր դեր է խաղում կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի գործունեության մեջ, բայց որոշ դեպքերում այն հոգեկան խանգարումներ և միգրեն է հրահրում։
Հետազոտողները փորձարկել են մոլեկուլը խրոնիկական սթրեսի ենթարկված մկների վրա՝ սոցիալական մեկուսացում, կորտիկոստերոնի ընդունում և ագրեսիվ անհատների հետ փոխազդեցություն։ PA-915 ստացած կենդանիների անհանգստության և դեպրեսիայի դրսևորումները նվազել են, միաժամանակ բարելավվել են ճանաչողական գործառույթը։
Միապատիկ դեղաչափից հետո ազդեցությունը տևել է մինչև ութ շաբաթ և համեմատելի է անզգայացնող կետամինի հետ։ Սակայն նոր մոլեկուլը չի ցուցաբերել վերջինիս բնորոշ կողմնակի ազդեցությունները՝ գերակտիվություն, ճանաչողական խանգարում կամ կախվածություն։
Գիտնականները նշել են, որ PA-915-ի ընդունումից հետո մկներն վարքային թեստերում, հիշողության վարժություններում և առարկաների ճանաչման ժամանակ ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել: Սթրեսից զերծ կենդանիների շրջանում PA-915-ը վարքային անոմալիաներ չի առաջացրել, ինչը վկայում է դրա ընտրողականության մասին։
Հեղինակներն ընդգծում են, որ PAC1 ընկալիչների շրջափակումը կարող է նոր ճանապարհ բացել դեպրեսիայի և տագնապային խանգարումների բուժման համար: Հաջորդ քայլերը կներառեն այլ կենդանիների մոդելների վրա փորձարկումներ և կլինիկական փորձարկումների նախապատրաստում:






