Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ քաշի կորստի դեղամիջոցների օգտագործման զգալի աճ է գրանցվել նյութափոխանակության և բարիատրիկ վիրահատությունների ենթարկվող հիվանդների շրջանում, ինչը վկայում է ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի բուժման էվոլյուցիայի մասին, հաղորդում է News Medical Live Sciences-ը։
Հետազոտությունը կներկայացվի Վիրաբույժների ամերիկյան քոլեջի (ACS) 2025 թվականի կլինիկական կոնգրեսում, որը կկայանա Չիկագոյում, հոկտեմբերի 4-7-ը։
«Գիրության, մետաբոլիկ համախտանիշի կամ շաքարախտի և ուղեկցող հիվանդությունների բուժման ունիվերսալ մոտեցում գոյություն չունի։ Մենք մուտք ենք գործում բազմապրոֆիլային մոտեցման նոր դարաշրջան և քաշի կառավարման նոր սահմանագիծ, որի մասին կարևոր է մտածել թե՛ հիվանդներին, թե՛ վիրաբույժներին», - ասել է հետազոտության ավագ հեղինակ և Կոլումբուսի Օհայոյի համալսարանի բժշկական կենտրոնի բարիատրիկ վիրաբույժ դոկտոր Փաթրիք Ջ. Սուիգերթը։
«ետազոտական խումբն լայնածավալ ուսումնասիրություն է անցկացրել՝ ուսումնասիրելով գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (GLP-1) ռեցեպտորի ագոնիստների (սեմագլուտիդը (Wegovy, Ozempic) և թիրզեպատիդը (Zepbound, Mounjaro)), օգտագործումը՝ մետաբոլիկ և բարիատրիկ վիրահատություն անցած հիվանդների շրջանում։
«2018-ից մինչև 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում նրանք ուսումնասիրել են գրեթե 365,000 հիվանդի, օգտագործելով Epic Cosmos տվյալների բազան, որն ավելի քան 300 միլիոն հիվանդի գրառում է պարունակում՝ այդ դեղամիջոցների նշանակման ձևաչափերը ուսումնասիրելու համար»։
Նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն հիվանդների մասնաբաժինը, ովքեր ստացել են առնվազն մեկ GLP-1 դեղատոմս՝ վիրահատության նախորդող տարվա ընթացքում, 2020 թվականի առաջին եռամսյակում 1,8%-ից աճել է մինչև 29,4%՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակում, ինչը 16 անգամ ավելի շատ է։ Այս դեղամիջոցների օգտագործումն աճել է ինչպես 2-րդ տիպի շաքարախտով, այնպես էլ առանց դրա հիվանդների շրջանում։ Առանց շաքարախտի հիվանդների շրջանում GLP-1-ի նախավիրահատական օգտագործումը վերջին երեք տարում աճել է 11 անգամ՝ 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցված 2,1%-ից հասնելով 2024 թվականի չորրորդ եռամսյակի 23,2%-ին։ Միևնույն ժամանակահատվածում 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների շրջանում օգտագործումն աճել է 4 անգամ՝ 11,3%-ից հասնելով 45,2%-ի։
Հիվանդների միջին տարիքը կազմել է 43 տարի, իսկ վիրահատությունից առաջ մարմնի զանգվածի միջին ինդեքսը՝ 46։ Կանայք կազմում էին ընտրանքի 80%-ը, իսկ 33%-ն ունեցել է 2-րդ տիպի շաքարախտի ախտորոշում։ Գլխավոր հեղինակ դոկտոր Ստեֆանի Ս. Ռոուդը նշել է, որ արդյունքներն արտացոլում են բարիատրիկ վիրահատության թեկնածուների կողմից իրենց բուժման տարբերակների ընկալման փոփոխությունը։ «Եթե նախկինում հիվանդները կարծում էին, որ պետք է ընտրություն կատարեն GLP-1 ռեցեպտորների ագոնիստների և վիրահատության միջև, ապա այժմ մենք տեսնում ենք, որ մարդիկ օգտագործում են երկու մեթոդներն էլ», - ասել է նա։ «Մենք գիտենք, որ հիվանդները կարող են օգտագործել GLP-1՝ բարիատրիկ վիրահատությունից հետո՝ քաշի կորուստը մեծացնելու համար։ Սակայն այս ամենը դեռևս բավականին նոր է այն առումով, թե ինչպես արդյունավետ կառավարել հիվանդներին։






