Ցուկուբա համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ աշխատանքը փոխած մարդիկ ավելի մեծ հավանականությամբ են ունենում այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են գխացավերը, հոգնածությունը եւ անքնությունը։ Այս մասին են վկայում ինտերնետ-հարցման արդյունքները, որն իրականացվել է Ճապոնիայում մոտ 20 000 մարդու շրջանում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Occupational & Environmental Medicine-ում։

Թեեւ աշխատանքը փոխելը կարող է նոր սկիզբ լինել, այն կարող է նաեւ հանգեցնել ֆիզիկական եւ մտավոր սթրեսի աճի: Հետազոտությունն ընդգծում է աշխատող մարդկանց համար հասանելի աջակցության համակարգերի վերանայման անհրաժեշտությունը։

Մոտ 20 000 մարդկանց շրջանում ամբողջ երկրում անցկացված առցանց հարցման տվյալները վերլուծվել են «աշխատանքի փոփոխությունների» եւ «ինքնահաշվետու առողջական ախտանիշների» միջեւ կապը որոշելու համար։

Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում փոխել էին աշխատանքը, այնպիսի ախտանիշների ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել, ինչպիսի ն են գլխացավը, հոգնածությունը եւ անքնությունը, քան նրանք, ովքեր չէին փոխել աշխատանքը։ Այս միտումը հատկապես նկատելի էր նրանց մոտ, ովքեր առաջին անգամ էին փոխել աշխատանքը։

Աշխատանք փոխողներն ավելի շատ այնպիսի սթրեսային գործոնների մասին են հայտնել, ինչպիսին են գիշերային հերթափոխի ծանրաբեռնվածությունը, ծաղրը աշխատավայրում եւ աշխատանքային չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը։ Նման իրավիճակները կարող են ֆիզիկական անհարմարություն առաջացնել եւ բացասաբար ազդել հոգեկան առողջության վրա։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխատանքային փոփոխությունները կարող են տրամադրել ինչպես հնարավորություններ, այնպես էլ պարունակել ռիսկեր աշխատանքային միջավայրում: Դրանք ընդգծում են աշխատանքային փոփոխությունների հետ կապված հոգեսոցիալական սթրեսը հասկանալու եւ անցումային շրջանի համար առկա աջակցության համակարգերը վերանայելու անհրաժեշտությունը: