Նպատակի առկայությունը 28 տոկոսով նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների առաջացման վտանգը, նշվել է «Կյանքում նպատակ ունենալը նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների հավանականությունը ԱՄՆ պոպուլյացիոն կոհորտայում» հետազոտությունում։
Հետազոտությունն իրականացվել է Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների խմբի կողմից եւ հրապարակվել American Journal of Geriatric Psychiatry-ում։
«Մարդու մոտ կյանքում նպատակի ուժեղ զգացողության առկայությունը կապված է 28 (եւ ավելի) տոկոսով կոգնիտիվ խանգարումների ուշ առաջացման հետ՝ հետազոտման ենթարկված էթնիկական կամ ցեղային խմբերի, անգամ նրանց շրջանում, ովքեր դեմենցիայի գենետիկ ռիսկ են ունեցել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կյանքում իմաստի զգացողության ձեւավորումը կարող է նվազեցնել կոգնիտիվ խանգարումների եւ դեմենցիայի առաջացման հավանականությունը»,- նշվել է գիտական հոդվածում, տեղեկացրել ՝ «ՌԻԱ Նովոստին»։
Նշվել է, որ հետազոտությունում ներգրավվել են 45-ից բարձր տարիքի մարդկանց տվյալները, ովքեր ունեցել են նորմալ կոգնիտիվ ցուցանիշներ եւ հետագայում ստացել են կոգնիտիվ ունակությունների երկուսից ոչ պակաս գնահատականներ։ 13 765 մասնակիցներից 1 820-ի մոտ՝ 13 տոկոս, հայտնաբերվել են կոգնիտիվ խանգարումներ հետագա դիտարկումների ընթացքում։ Մասնակիցների համապատասխան զգացողությունները գնահատվել են հարցաթերթիկի օգնությամբ։
«Կյանքում նպատակի ավելի ուժեղ զգացողություն ունեցող մասնակիցների մոտ կոգնիտիվ խանգարումների առաջացման հավանականությունը զգալիորեն ցածր է եղել ավելի թույլ զգացողություն ունեցողների համեմատ... Բացի այդ, ավելի ուժեղ զգացողություն ունեցող մասնակիցների մոտ կոգնիտիվ խանգարումներն սկսվել են ավելի ուշ տարիքում՝ ավելի թույլ զգացողություն ունեցողների համեմատ»,- ընդգծվել է հետազոտությունում։






