Պեկինի չինական բժշկության համալսարանի Դոնժժիմեն հիվանդանոցում կայացել է ավանդական չինական բժշկության պատրաստի արտադրանքի ժամանակակից կիրառման վերաբերյալ ներածական դասախոսություն: Դեղագործական անձնակազմը ներկայացրել է բուսական պատրաստուկների կլինիկական կիրառությունները և ցուցադրել ամենատարածված տեսակների նմուշներ:

Դասախոսությունը վարել է Վան Չաոն, ով դեղագործական բաժնի ներկայացուցիչ է, նշելով, որ չինական բժշկությունը հազարամյակներ շարունակ բնական միջոցներ է օգտագոչծել՝ մարդու առողջությունը պահպանելու համար։

IMG_5021 copy.jpg (7.44 MB)

«Չինական բուժիչ բույսերը պարզապես դեղաբույսեր չեն, այլ մշակույթի և գիտության կարևոր մաս, որոնք համատեղում են հին փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները», - ընդգծել է նա։

IMG_4909 copy.jpg (6.33 MB)

Դեղաբույսերը կենտրոնական տեղ են զբաղեցնում Ավանդական չինական բժշկություն համակարգում։ Հնագույն աղբյուրներում, ինչպիսին է «Շոուվեն ցզեցզի» բառարանը (մ. թ. II դար), արդեն իսկ նշվում է, որ «բժշկությունը խոտ է, որը բուժում է հիվանդությունները»։ Այդ ժամանակվանից ի վեր չինական բուսաբուժությունը դարձել է բժշկական պրակտիկայի հիմքը, իսկ դրա բաղադրատոմսերը փոխանցվում և կատարելագործվում են ավելի քան երկու հազար տարի շարունակ։

IMG_5012 copy.jpg (6.63 MB)

Չինական դեղագործական տեղեկագրի տվյալների համաձայն, այսօր հայտնի է ավելի քան 11 հազար տեսակի դեղաբույս, որոնցից մոտ 500-ը օգտագործվում են առօրյա կլինիկական պրակտիկայում։ Դրանց թվում են ժենշենը, կորդիցեպսը, աստրագալը, հրեշտակաբույսը, քաղցրարմատը, կոճապղպեղը և շատ ուրիշներ։

IMG_4938 copy.jpg (6.61 MB)

Ավանդական չինական բժշկության օգտագործմանը պատրաստ դեղամիջոցները (այսպես կոչված՝ decoction-ready medicines) իրենցից ներկայացնում են մանրակրկիտ մշակված բուսական հումք, որը պիտանի է արագ եփուկներ և թուրմեր պատրաստելու համար։

IMG_4990 copy.jpg (6.66 MB)

Այս ձևաչափը ակտիվորեն ներդրվում է Չինաստանի հիվանդանոցներում և դեղատներում, քանի որ ապահովում է՝ որակի ստանդարտացում, դեղաչափման հարմարավետություն, պատրաստման ժամանակի կրճատում, թերապիայի անվտանգության և արդյունավետության բարձրացում։

Վերջին տարիներին նման ձևաչափերն ակտիվորեն արտահանվում են՝ առաջին հերթին Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի այն երկրներ, որտեղ աճում է հետաքրքրությունը հիվանդությունների կանխարգելման և բուժման բնական մեթոդների նկատմամբ։

IMG_4989 copy.jpg (7.00 MB)

Դասախոսության ժամանակ ներկայացված օրինակներից մեկը վարդն էր։ Դրա չբացված կոկոնները ավանդաբար օգտագործվում են չինական բժշկության մեջ՝ որպես միջոց ցի (qi) էներգիայի և արյան շրջանառությունը բարելավելու, ցավը և էմոցիոնալ լարվածությունը թուլացնելու համար։

«Վարդն օգտագործվում է լյարդի ցիի դանդաղեցման, մարսողության խանգարումների և դաշտանային խնդիրների դեպքում։ Դրա բույրը օգնում է հանգստացնել և հավասարակշռել ներքին վիճակը», – պարզաբանել է Վան Չաոն։

IMG_4968 copy.jpg (8.71 MB)

Հատկանշական է, որ այս բույսի մշակութային պատմությունը կապված է նաև Չինաստանի հետ. այստեղից է վարդը բերվել Եվրոպա 18-րդ դարում, որտեղ այն հետագայում դարձել է սիրո խորհրդանիշ։

Այսօր չինական ավանդական բժշկության բաղադրիչներից շատերը անցնում են գիտական ստուգում և հավաստագրում։ Գիտնականները առանձնացնում են ակտիվ նյութեր՝ ֆլավոնոիդներ, եթերայուղեր, պոլիսախարիդներ, ալկալոիդներ և հաստատում դրանց դեղաբանական ազդեցությունը՝ հակաբորբոքային, հակաօքսիդանտ, ցավազրկող և իմունախթանիչ։

IMG_4958 copy.jpg (6.37 MB)

Չինաստանում ավելի քան 300 գիտահետազոտական կենտրոն է գործում, որոնք զբաղվում են Ավանդական չինական բժշկության դեղամիջոցների մշակմամբ և ստանդարտացմամբ։ Չինաստանի ավանդական չինական բժշկության հարցերով պետական վարչության տվյալներով՝ ոլորտի ծավալը գերազանցել է 1 տրիլիոն յուանը, իսկ պատրաստի դեղամիջոցների մասնաբաժինը տարեկան աճում է։

IMG_4928 copy.jpg (6.53 MB)

Ինչպես նշում են մասնագետները, ժամանակակից տեխնոլոգիաները՝ սկսած բույսերի թվային նույնականացումից մինչև դեղաչափման ինտելեկտուալ համակարգեր, օգնում են ավանդական բաղադրատոմսերը տեղափոխել ժամանակակից դեղագործության ձևաչափ։

IMG_4953 copy.jpg (5.30 MB)

«Ավանդական չինական բժշկությունը ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլև բժշկության ապագա զարգացման կարևոր ուղղություն։ Մենք ձգտում ենք պահպանել հնագույն գիտելիքները և միավորել դրանք նորարարությունների հետ՝ բուժումն ավելի մատչելի և գիտականորեն հիմնավորված դարձնելու համար», – ասել է Վան Չաոն։

IMG_4942 copy.jpg (6.26 MB)

Ավանդական չինական բժշկությունը բժշկական համալիր համակարգ է, որը ներառում է բուսաբուժություն (ֆիտոթերապիա), ասեղնաբուժություն (ակուպունկտուրա), թույնա մերսում, կրակով թերապիա և դիետոլոգիա։ Դեղորայքային բազայի հիմքը կազմում են բուսական, հանքային և կենդանական ծագման պատրաստուկները։

Խորեն Գրիգորյան Պեկինից