Մասնագետները պնդում են, որ սեքսով զբաղվելը նույնքան օգտակար է, որքան որոշ ֆիզիկական վարժություններ կատարելը: Նոր հետազոտությունները ցույց տվեցին, որ սեքսով զբաղվելու հետեւանքով միջինում տղամարդիկ րոպեում այրում են 4.2 կալորիա, կանայք՝ 3.1:
«Այս արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ սեքսուալ ակտիվությունը կարող է դիտարկվել որպես լավ ֆիզիկական վարժություն».-ասվում է հետազոտության մեջ:
Կարելի՞ է արդյոք սեքսը դիտարկել որպես ֆիզիկական վարժություն:Այս հարցը քննարկվում է շատ վաղուց: Ժամանակակից առասպելը պնդում է, որ տիպիկ սեռական ակտի ժամանակ մարդն այրում է 100-ից 300 կալորիա էներգիա, բայց ոչ ոք մինչեւ այժմ հստակ չի չափել այդ կալորիաները:
Ավելի վաղ մի քանի խիզախ զույգեր համաձայնվել էին սեքսով զբաղվել գիտության համար:Սեքսի հայտնի հետազոտողներ Ուիլյամ Մաստերսը եւ Վիրջինիա Ջոնսոնը հետազոտել են զույգերին սեքսի ժամանակ եւ նկատել, որ սրտի կծկմուների հաճախությունը (ՍԿՀ) հասնում էր 180 զարկ/ րոպեում: Համեմատության համար ասենք, որ 50-ամյա մարդու համար 89- 119 ՍԿՀ նորմալ ցուցանիշ է չափավոր ծանրաբեռնվածությամբ ֆիզիկական մարզումից հետո :
1984 թվակաին Archives of Internal Medicine ամսագրում հրատարակվել են 10 խիզախ ամուսանացած զույգի մասնակցությամբ հետազոտության արդյունքները, որի ընթացքում կատարվել է ՍԿՀ եւ զարկերակային ճնշման մոնիտորինգ: Հետազոտությունը ցույց տվեց, որ ձեռնաշարժության ժամանակ տղամարդկանց մոտ ՍԿՀ աճում է 37%-ով, իսկ զուգընկերուհու հետ սեքսի ընթացքում՝ 51%-ով:
Տվյալ հետազոտություններում առկա էր մեկ լուրջ խնդիր՝ զույգերը ստիպված էին սեքսով զբաղվել լաբորատորիայում՝ իրենց վրա ամրացրած լարերով եւ խողովակներով: Փորձեք պատկերացնել սեռական ակտի կատարման դժվարությունը այդպիսի խրթին պայմաններում: Ի ուրախություն, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս խուսափել այդպիսի խնդիրներից: Մոնրեալի համասարանի հետազոտողները SenseWear կոչվող ձեռքին ամրացվող ամրակապերի միջոցով չափում էին զույգի էներգետիկ ծախսերը սեռական ակտի ժամանակ իրենց տանը:
Հետազոտողները ըտրեցին 18-35 տարեկան հետերոսեքսուալ 21 զույգ, քանի որ տարիքից կախված էներգետիկ ծախսերը փոփոխվում են: Կատարվել է բոլոր մասնակիցների էներգետիկ ծախսերի հսկիչ չափում 30 րոպեանոց վարժանքի ընթացքում treadmill ապարատի (չափավոր քայլք) վրա: Այնուհետեւ նրանց տվել են հատուկ սենսորային ամրակապեր, եւ նրանք պարտավոր էին ամսվա ընթացքում չորս անգամ սեքսով զբաղվել այդ ամրակապերով:
SenseWear ամրակապերը, ակսելերոմետրի, սենսորային ջերմաչափի եւ մաշկի գալվանական ռեակցիաի չափման միջոցով հստակ հաշվարկում են էներգետիկ ծախսերը: Սեռական մեկ ակտը միջինում տեւում էր 24.7 րոպե, ամենակարճը՝ 10 եւ ամենաերկարը՝ 57 րոպե: Պարզվեց, որ տղամարդիկ ավելի շատ էներգիա են ծախսում քան կանայք, նույնիսկ հաշվի առնելով, որ տղամարդկանց մարմնի զանգվածը ավելի մեծ է: Ստացվում է, որ մեկ սեռական ակտը տղամարդկանց արժե 101 կալորիա կամ 4.2 կալորիա/րոպեում: Համեմատեք այս թվերը 276 կալորիայի կամ րոպեում 9.2 կալորիայի հետ, որոնք ծախսվում են treadmill ապարատի վրա:
Կանայք միջինում ծախսում են 69 կալորիա կամ րոպեում 3.2 կալորիա: Այս դեպքում նույնպես արդյունքները ավելի բարձր չէին, քա treadmill ապարատի վրա, որտեղ կանայք միջինում ծախսում են 213 կալորիա կամ րոպեում 7.1 կալորիա:
Հետազոտողները ասում են, որ այնուամենայնիվ մարդիկ սեքսը համարում են հաճելի եւ նախընտրում են հորիզոնական դիրքը մարզումների փոխարեն: Այս ամենին գումարած սեքսը կալորիաների ծախսման ավելի հաճելի մեթոդ է, քան տնային աշխատանքը, չնայած այստեղ ավելի շատ հետազոտություններ են պետք, օրինակ՝ BMC Public Health ամսագրի հոկտեմբերյան համարի մի հոդվածում գրված է, որ մարդիկ գերագնահատում են հատակն ավլելու կամ փոշեկուլով մաքրություն անելու ժամանակ ծախսվող կալորիաները:






