Մենք բոլորս չափից շատ ենք խմում եւ չափից շատ ուտում տոների ժամանակ, եւ Նոր տարվա մոտենալուն համընթաց զգում ենք, որ ժամանակն է ազատել մարմինը ավելորդ  նյութերից:

Բայց այդ պարագայում որքանո՞վ է անհրաժեշտ դիետան:

Ահա թե ինչ է ասել  այս մասին  FoxNews.com-ին  բուսական դեղամիջոցների հայտնի որսորդ   Քրիս Քիլհեմը. «Մեր օրգանիզմն անընդհատ ինքնամաքրվում է : Եթե դադարի՝ մենք կմահանանք»:

Քիլհեմը բացատրել է, որ տոների ժամանակ առաջին հերթին տուժում են լյարդը եւ աղիները, իսկ ոմանց մոտ նաեւ լյարդի ճարպակալում է զարգանում:

«Ե՞րբ եք դուք վերջին անգամ լսել, ոի ինչ-որ մեկն ասի . «Ես շատ աղցան եմ կերե՞լ տոների ժամանակ»,- ասաց նա,- Մենք ավելի քիչ բջջանք ենք ուտում, եւ ավելի շատ ճարպային սննդամթերքներ»:

Այսպիսով , Նոր Տարին լավագույն ժամանակն է մեր լյարդում եւ աղեստամոքսային համակարգում  առկա ավելորդ նյութերից ազատվելու համար:  Դուք կարող եք սկսել մաքրել օրգանիզմը  շատ ջուր խմելով, ասաց Քիլհեմը:

«Ջուրը մեր բարեկամն է, մենք  70% -ով  ջրից ենք կազմված, ավելացրեց նա,- շատ մաքուր, մաքուր ջուր  խմեք»:

Քիլհեմը խորհուրդ է տալիս օրգանիզմի մաքրման համար խատուտիկի արմատներից պատրաստված թեյ խմել:

«Սա բուժիչ խոտաբույսերից է, որը  ե՛ւ լավ ազդեցություն ունի, ե՛ւ լավ համ, - ասաց նա,-  այն օգնում է լյարդին ազատվել  ավելորդ ճարպից »:

Իսկ  արժե՞ փորձել  հեռուստատեսությունով գովազդվող դիետաները:

Քիլհելմն ասել է, որ այդ դիետաներից որոշները կարող են օգնել օրգանիզմին, բայց նա խորհուրդ չի տալիս դրանց կանոնավոր հետեւել:  Եւ, ինչպես միշտ, խորհդակցեք ձեր բժշկի հետ ինչ-որ նոր դիետա սկսելուց առաջ, ասում է նա։

« Իմ կարծիքով, եթե դուք ուզում եք  մաքրել օրգանիզմը, ապա ավելի շատ մրգային եւ բանջարեղենային հյութեր խմեք,- նշել է Քիլհեմը,-  Մարսողական համակարգը մաքրող հակաօքսիդանտներ եւ պեկտին պարունակող այնպիսի մրգեր կերեք, ինչպիսին է խնձորը: Բոլորը սիրում են խնձոր: Օրական  մեկ կամ երկու խնձոր կերեք ՝ սա  օրգանիզմը մաքրելու շատ լավ միջոց է»:

Քիլհեմը նշել է, որ  եթե դուք մեկ-երկու շաբաթ ավելի շատ խոտաբույսեր օգտագործեք, ապա հավանաբար կնկատեք, որ ձեզ ավելի թեթեւ եւ  էներգիայով լի եք զգում: Հետո դուք կարող եք վերադառանալ ձեր սովորական դիետային:  Ուղղակի մի մոռացեք ձեր սննդակարգի մեջ ավելի շատ բանջարեղեն մտցնել: