Տրամադրության անկումը, տագնապը, ձանձրույթը եւ անհանգիստ վիճակը իմպուլսիվ սննդառության ամենագործուն խթանիչը կարող են դառնալ՝ ստիպելով, որ ի վերջո զգալի քաշ հավաքեք, հիշեցնում է FoxNews-ը:
Ստորեւ էմոցիաների հրահրմամբ գերսնումը կանխարգելող եւ ուտելու ցանկությունը վերահսկողության տակ պահող մի քանի միջոցառումներ ենք առաջարկում.
Կոնկրետ ժամերի սնվեք
Քաղցի հրահրմամբ ուտելու անհագուրդ ցանկությունը հաղթարելու համար հարկավոր է նախ եւ առաջ կոնկրետ ժամերի եւ հագեցնող ուտեստներով սնվել:
Դադար վերցրեք՝ ուտելու ցանկությունից
Երբ ուտելու անհագուրդ ցանկություն եք զգում՝ փորձեք ընկերոջը զանգահարել, զբոսանքի մեկնել կամ բավականություն պատճառող որեւէ այլ գործողությամբ զբաղվել՝ դադար առնելու համար:
Գայթակղությունից զերծ պահեք Ձեզ
Սահմանափակման ենթակա սննդատեսակներն աչքերի ու քթի գայթակղությունից զերծ պահեք: Հեռացրեք դրանք տնից, գրասեղանից, ավտոմեքենայից կամ պայուսակից:
Հաջողության վիզուալիզացիա նախաձեռնեք
Պատկերացրեք Ձեզ այնքան վստահ, առողջ եւ ինքնակառավարելի մարդու դերում, որչափ կցանկանայիք լինել: Քաջալերեք ինքներդ Ձեզ ամեն անգամ, երբ հաջողվում է դիմակայել ուտելու ցանկությանը եւ ինքնավերահսկողությանը ենթակա մնալ:






