Ամենօրյա սննդամթերքներում, ինչպիսին են հացը, պատրաստի կերակուրները եւ արագ պատրաստվող ուտեստները, աղի պարունակության մի փոքր նվազեցումը կարող է զգալիորեն բարելավել սիրտ-անոթային առողջությունը: Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ զանգվածային սննդի մեջ նատրիումի սպառումը նվազեցնելու ծրագրերը վերլուծելուց հետո: Արդյունքները հրապարակվել են «Hypertension» ամսագրում:

Մոդելավորման համաձայն՝ նույնիսկ տարածված սննդամթերքների բաղադրատոմսերում նվազագույն փոփոխությունները հանգեցնում են բնակչության շրջանում արյան ճնշման միջին մակարդակի նվազման: Ընդ որում՝ մարդիկ կարիք չունեն փոխելու իրենց սննդային սովորությունները կամ գիտակցաբար սահմանափակելու աղի օգտագործումը. օգտակար ազդեցությունը ձեռք է բերվում սննդամթերքի կազմի միջոցով:

Երկարաժամկետ հեռանկարում նման միջոցառումները կարող են կանխել սրտի եւ ուղեղի կաթվածների բազմաթիվ դեպքեր, ինչպես նաեւ նվազեցնել մահացությունը սիրտ-անոթային հիվանդություններից: Չնայած առանձին մարդու համար օգուտները համեստ են թվում, դրանք զգալիորեն նշանակալի են դառնում հասարակության մասշտաբով։

Հեղինակներն ընդգծել են, որ վերամշակված սննդամթերքներում աղի աստիճանական նվազեցումը առողջապահական համակարգի վրա բեռը եւ սրտի հիվանդությունների տարածվածությունը նվազեցնելու ամենաարդյունավետ եւ իրատեսական միջոցներից մեկն է՝ առանց սպառողների վրա ճնշում գործադրելու: