1991թ.-ից ի վեր, Շաքարախտի միջազգային դաշինքի (International Diabetes Federation, IDF) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) նախաձեռնությամբ, օրացույցի մեջ նոյեմբերի 14-ը որպես  շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր է նշվում:

Ներկայումս շաքարախտը մահվան ելքի եւ հաշմանդամեցման հանգեցնող ամենավտանգավոր հիվանդությունների եռյակի մաս է կազմում (քաղցկեղի եւ աթերոսկլերոզի հետ միասին): ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհի՝ շաքարախտով հիվանդ բնակիչների թիվն այսօր շուրջ 347 մլն-ի է հասնում: Հիվանդության հետեւանքով ամեն տարի ավելի քան 3 մլն մարդ է մահանում, ընդ որում, մեծ ի մասամբ՝ բնակիչների ցածր եւ միջին եկամտաբերությամբ աչքի ընկնող երկրներում: 

Ժամանակակից բժշկությունը դեռեւս ի վիճակի չէ շաքարախտի բուժման միջոց գտնել, սակայն կարող է, հիվանդությունը վերահսկողության տակ պահելով, կյանքի տեւողության երկարաձգման եւ որակի բարելավման հասնել:

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նոյեմբերի 14-ին նշելու պատճառն այն է, որ այդ օրը կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգն է ծնվել (Frederick Banting), ով գործընկերոջ՝ Չարլզ Բեսթի (Charles Best) հետ միասին, մեծ դերակատարում է ունեցել ներկայումս շաքարախտով հիվանդների առողջության պահպանման միակ միջոցը հանդիսացող ինսուլինի հայտնաբերման գործում: 1922թ.-ին Բանտինգը, ինսուլինի ներարկման շնորհիվ, ծանր շաքարախտով տառապող 14-ամյա տղայի կյանք էր փրկել: 

1923թ.-ին Բանտինգը եւ Մակլեոդը (Macleod) Նոբելյան մրցանակի էին արժանացել՝ կենսաքիմիայի եւ բժշկության ոլորտում ձեռքբերումների համար: Սակայն Բեսթի արժանիքների անտեսման փաստը վիրավորանք էր պատճառել Բանտինգին եւ ստիպել նրան, որ մրցանակի իր բաժինը գործընկերոջը զիջի: