«Լուրերն աշխարհի վերջի մասին ինպես պարցվեց, չափազանցված են։ Ըստ այդմ շատակերությամբ մի զբաղվեք, եւ մի մոռացեք, որ ձեր առողջությունը դեռ ձեզ պետք կգա», - զգուշացնում է Երեւանի թիվ 12 պոլիկլինիկայի բժիշկ-էնդեկրինոլոգ Գայանե Օրբելյանը։ «Հիշեք, որ Նոր տարին ինչպես որ դիմավորեք, այնպես էլ կճանապարհեք։ Եթե չեք ուզում այն հիվանդանոցայիմ մահճակալի վրա անցկացնել, զգոն եղեք», - ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։
Դրա համար բոլորին, իսկ քրոնիկ հիվանդների առավելապես, պետք չէ ուտել եւ խմել բոլոր տուն այցելած հյուրերի հետ՝ դա հարգանքի նշան չէ։ Անհարմար վիճակում չհայտնվելու համար կարելի է մի փոքրիկ բաժակ ալկոհոլային խմիչք լցնել եւ բոլոր կենացների ժամանակ մի մի կում խմել։ Քրոնիկ հիվանդները ծանրակշիռ արդարացում ունեն՝ իրենց առողջական վիճակը։ Այս դեպքում սեփական անզսպության պատճառը հյուրերի վրա գցելն ուղղակի գեղեցիկ չէ։
Նշենք, որ շաքարախտով հիվանդները տոնի կապակցությամբ որպես բացառություն կարող են մի քիչ օղի կամ դառը գինի խմել։ Բայց չափավոր։ Կոնյակը եւ վիսկին բացառվում են։ Շաքարախտով հիվանդը կարող է իրեն թույլ տալ բանջարեղենային սալաթ առանց մայոնեզի։ Ամանորին նա պետք է ճիշտ սննդամթերք օգտագործի՝ խաշած հավի միս, ձուկ, միրգ։ Ճիշտ մրգերն են նրանց համար ցիտրուսները, կիվին, արքայախնձորը, խնձորը։ Ինչ վերաբերում է մրգերին, դրանք պետք է ուտել օրվա առաջին կեսին, եւ ոչ մի դեպքում երեկոյան։ Եվ ոչ միայն շաքարախտով հիվանդնորին։
Բոլորը չպետք է ուտեն ուշ ժամերին, 18,00 հետո։ Տոն օրերին կարելի է այդ ժամը մի քիչ փոփոխել. Մինչեւ 19.00. Եւ մեկ բացառություն թույլատրելի է Նոր տարվա գիշերը։ Բայց նույնիսկ այդ ժամանակ շատակերությունը պարտադիր չէ՝ կարելի ճաշել երեկոյան ժամը վեցին-յոթին, իսկ Նոր տարվա գալուն պես ուղղակի բաժակներ բարցրացնել։
Նոր տարվա սեղանի մոտ զսպվածություն ցուցաբերելն այդքան էլ հեշտ չէ, բայց գոնե այդ օրերին շաքարախտով հիվանդները կկարողանան վերջապես հրաժարվել հնդկաձավարից, թեպետ, ըստ բժշկի, կարծիքը թե շաքարախտով հիվանդնբորը միայն հնդկաձավարի շիլա են ուտում թյուր է։ «Նրանք ուտում են բոլոր տեսակի բանջարեղենները, ցանկացած մսեղեն, ուղղակի անյուղ, ձավարեղեն, չհաշված բրինձն ու սպիտակաձավարը եւ բացառությամբ մակարոնեղենի, նաեւ քիչ յուղայնությամբ կաթնամթերք», - ասաց նա։
Բժիշկը նաեւ հիշեցրեց, որ շաքարախտով հիվանդները պետք է առավելագույնս հարմար կոշիկ կրեն, որովհետեւ ցանկացած քերծվածք կարող է հանգեցնի թարախակալման։ «Նրանց ցուցված չէ բոբիկ քայլել, թեպետ, ներկա ցրտաշունչ եղենակի պայմաններում մեր շաքարախտով հիվանդները այդ մի սպառնալիքից ապահովագրված են», - կատակեց բժիշկը։
Իսկ ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ ձեզ չեք կարողացել զսպել Ամանորին։ «Ստացված կալորիաները անհրաժեշտ է այրել ֆիզիկական ակտիվության միջոցով։ Եվ եթե կանանց դեպքում այդ ակտիվությունն ապահովված է՝ բավական է օրվա մեջ մոտ քսան անգամ սեղան դնել եւ հավաքել, ապա տղամարդկանց արժե մտածել ակտիվ քայլքի եւ ֆիզիկական վարժությունների մասին», - զգուշացնում է Գ. Օրբելյանը։
«Պոլիկլինիկայում տարիների աշխատանքի ընթացքում ես մի օրինաչափություն եմ նկատել. Նոր տարուց հետո շաքարախտով հիվանդների արյան անալիզները որպես կանոն շաքարի բարձր պարունակություն են ցույց տալիս։ Եվ միայն հունվարի վերջին այն հաջողվում է նվազեցնել եւ կրկին ստաբիլ վիճակ ստանալ», - ասաց էնդոկրինոլոգը, շնորհավորելով բոլորի Ամանորը, եւ մաղթելով առողջութլուն, հաջողություն եւ բարձր տրամադրություն։






