ԱՄՆ-ի սննդամթերքի շուկան պլանավորում է 2014 թվականին դադարեցնել հունական Chobani յոգուրտների վաճառքը, քանի որ այն պարունակում է գենետիկորեն փոփոխված օրգանիզմներ (ԳՓՕ):
Այն ժամանակ, երբ Chobani- ն գովազդում էր իր արտադրանքը որպես միայն բնական բաղադրիչներից կազմված, ընկերությունն օգտագործում է ԳՓՕ կերով կերակրված կովերի կաթը, տեղեկացնում է Fox News-ը։
Կենդանիների վրա կատարված նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկորեն փոփոխված մթերքը թունավոր ազդեցություն է թողնում մարսողական եւ վերարտադրողական համակարգերի վրա:
Նրանք նաեւ շաղկապված էին մի շարք սննդային ալերգիաների հետ, համաձայն Լեհաստանի բժշկական գիտությունների համալսարանի:
Այնուամենայնիվ, «որպեսզի սննդամթերքը վտանգավոր ճանաչվի, կենդանիների եւ մարդկանց վրա կատարված բազմաթիվ եւ կայուն ապացույցներ են պետք,- ասում է տղամարդկանց առողջ սննդի խորհրդատու Ալան Արագոնը,- տվյալ դեպքում նման տվյալներ ուղղակի գոյություն չունեն»:






