Առողջապահության պետական գործակալության լիազորությունները փոխանցվել են Առողջության ապահովման պետական հիմնադրամին։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

Հիմնադրամը զբաղվելու է ոլորտի ֆինանսական հարցերով, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին բժշկական օգնության տրամադրման հարցերով։

Առողջության ապահովման պետական հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։