ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների բանակային բժշկական հետազոտական ինստիտուտը ներկայացնող բժիշկներին հաջողվել է մահացու վտանգավոր հանտավիրուսի դեմ պայքարի հնարավորություն ընձեռող դեղամիջոց մշակել:

Հանտավիրուսը մարդու կյանքի համար վտանգավոր տենդի առաջացում է հրահրում: Մինչ այժմ բժիշկներին չէր հաջողվում հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոց գտնել, սակայն այժմ, գենային ձեւափոխման ենթարկված կովերի օգնությամբ, պատվաստանյութի գործուն բանաձեւ է հայտնաբերվել, հաղորդում է NBC News-ը:

Գիտնականների հաղորդմամբ, խոսքը վիրուսի դեմ կայուն իմունային ռեակցիա դրսեւորող կովերին է վերաբերում, որոնց հակամարմինների օգնությամբ կարելի է հիվանդության բուժման գործառույթ իրականացնել:

Պատվաստանյութը նախապես հիվանդությամբ վարակված կրծողների նկատմամբ կլինիկական փորձարկումների բոլոր փուլերն այլեւս հաջողությամբ է անցել: Գիտնականներն ակնկալում են, որ «հակամարմինները նույնպիսի արդյունավետությամբ մարդու օրգանիզմում կաշխատեն»: