Մելանոման, շագանակագեղձի քաղցկեղը եւ լեյկոզի որոշ տեսակներ օրգանիզմը թուլացնելու եւ իմունային համակարգին չափից դուրս բարձր ակտիվություն հաղորդելու հատկություն ունեն: Կոպենհագենի համալսարանականներն ապացուցել են, որ, սելենիումի բաղադրության հաշվին, սխտորը եւ բրոկոլին իմունային համակարգի ակտիվացումը դանդաղեցնելու հնարավորություն են ընձեռում, հաղորդում է The Guardian-ը:

Հայտնի է, որ քաղցկեղի մի քանի տեսակներ անտեսանելի են՝ իմունային համակարգի համար: Ընդ որում, դրանց առկայության պարագայում որոշ ախտահարված բջիջներ մեծ թվով իմունիտետը խթանող մոլեկուլներ արտազատելու հատկություն են դրսեւորում: Նմանատիպ գերխթանումը վնասակար է օրգանիզմի համար: Սակայն սելենիումի միացությունները մոլեկուլ-խթանիչի աշխատանքն արգելափակելու ներուժ ունեն: Հետազոտութան շրջանակում գիտնականների ուշադրությունը նախկինում միայն որպես հիվանդության մարկեր կիրառվող NGK2D մոլեկուլների նկատմամբ է կենտրոնացվել: 

Հիշյալ մոլեկուլները կարելի է թե քաղցկեղային բջիջների մակերեսին, եւ թե արյան մեջ լուծված վիճակում գտնել: Ինչպես գիտնականներն են ապացուցել, սելենի միացությունները NGK2D մոլեկուլի երկու՝ թե մակերեսային, եւ թե հեղուկ տեսակների որոշ տարբերակներ չեզոքացնելու հնարավորություն են ընձեռում: Մինչ այժմ բժշկությանը չի հաջողվել նմանատիպ հատկանիշներով օժտված դեղամիջոց ստեղծել: Սելեինիում ուսումնասիրության գծով աշխատանքները շարունակվում են: