Այսօր, դեկտեմբերի 3-ին, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրն է (International Day of Persons with Disabilities) նշվում: Դեռ 1992 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան էր հռչակել՝ ցանկանալով հանրության ուշադրությունը դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները գրավել:
Աշխարհում այսօր մոտ մեկ միլիարդ հաշմանդամ է ապրում (դա երկրագնդի բնակչության մոտ 15%-ն է), եւ գրեթե բոլորը հանրության մեջ ամբողջապես ինտեգրվելու հետ կապված մի շարք խնդիրների են բախվում: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հաշմանդամություն ունեցող մարդկանցից շատերն այսօր հնարավորություն չունեն կրթություն ստանալ, աշխատել եւ առողջապահական համակարգի ծառայություններից լիովին օգտվել:
Ինչ վերաբերվում է Հայաստանի տվյալներին, 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 195 925 անձ (բնակչության 6%-ը), այդ թվում՝ 8020 երեխա (4%): Առաջին խմբի մեջ 10 971 մարդ (5.6%), է ներառված, երկրորդ խմբի մեջ՝ 85 500 (43.6%), իսկ երրորդ խմբի մեջ՝ 91334 (46.6%):
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց 65.2% աշխատունակ տարիքի է՝ 18-ից 63 տարեկան). 13,9%-ը 18-ից 40 տարեկան է, 51.3%-ը՝ 40-ից 63 տարեկան, իսկ 30.6%՝ 63-ից բարձր: Աշխատունակ տարիքի հաշմանդամների մոտ 9%-ն այսօր աշխատում: Շատերը նշում են, որ հատուկ ծրագրերից դուրս նրանց շատ դժվար է աշխատանք գտնել: Բացի այդ, չնայած Երեւանում տեղի ունեցող դրական տեղաշարժերի՝ քաղաքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար դեռ շարունակում է անպատճելի մնալ:






