Եթե Ամանորին ցանկանում եք «Victoria's Secret»–ի հրեշտակներից մեկի մարմինը ձեռք բերել՝ ճիշտ հասցեով եք եկել: Ձեռնամարտի նախկին չեմպիոն Մայքլ Օլաջիդեն, ով ներկայումս հրեշտակներից երեքի՝ Կարլի Կլոսի, Ադրիանա Լիմայի եւ Քեյթ Ափթոնի մարզումներով է զբաղվում, տեսանկարահանել է նրանց պարապմունքների շարքը եւ համացանցում տեղակայել:
Առաջարկվող վարժությունները ձեռնամարտի տեխնիկայի հիման վրա են մշակված եւ մի շարք մկանային խմբերի զարգացումը զուգահեռաբար խթանելու միտում ունեն, հաղորդում է The Daily Mail-ը:
Յուրաքանչյուր տեսանյութ կարելի է 3 ֆունտ ստեռլինգի դիմաց՝ aerospacehpc.com կայքից ներբեռնել:
Նախորդ շաբաթ Կլոսը եւ մյուս հրեշտակները մասնավոր ինքնաթիռով Լոնդոն էին ժամանել՝ «Victoria's Secret»–ի ամանորի ցուցադրությանը մասնակցելու նպատակով:






