Բազմաթիվ մաշկաբաններ խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ սկրաբներ օգտագործել՝ դեմքի մաշկը մահացած բջիջներից եւ ճարպից մաքրելու համար։ Դեմքը մաքրելու համար անպայման չէ թանկարժեք սկրաբներ գնել. կարելի դրանք նաեւ տանը պատրաստել՝ ձեռքի տակ եղած բաներից։
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում շաքարավազից պատրաստվող սկրաբների 3 բաղադրատոմս.
1. Չոր մաշկի համար
Եթե Ձեր մաշկը չոր է, փորձեք օգտագործել հետեւյալ սկրաբը. 1 թեյի գդալ շաքարավազը խառնեք 1 թեյի գդալ զեյթունի ձեթի հետ, զգուշորեն մերսեք դեմքը ստաված խառնուրդով, լվացեք այն գոլ ջրով եւ խոնավեցնող կրեմ քսեք։
Ձեյթունի ձեթի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել ծիրանի կամ դդմի յուղ։ Հնարավոր է նաեւ օգտագործել 1-1.5 թեյի գդալ փափկած կարագ, ճարպոտ սերուցք կամ թթվասեր։
2. Ճարպոտ մաշկի համար
Ճարպոտ մաշկի դեպքում 1 թեյի գդալ շաքարավազը պետք է խառնել նույն քանակությամբ ցածր յուղայնությամբ թթվասերի հետ։ Թթվասերի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել մածուն, կեֆիր կամ ձվի սպիտակուց։
3. Ցանկացած մաշկի համար
Եթե Ձեր մաշկը քառը տեսակի է, կարող եք փորձել հետեւյալ սկրաբը. 3 ճաշի գդալ շաքարավազը խառնեք 2 ճաշի գդալ մանրացրած նուշի եւ 3 ճաշի գդալ մանրացրած վարսակի հատիկների հետ։ Այս խառնուրդը կարող եք երկար ժամանակ պահել որեւէ փակ տարայում եւ ժամանակ առ ժամանակ օգտագործել այն։ Օգտագործելից վերցրեք մոտ 1 թեյի գդալ խառնուրդ, ավելացրեք որեւէ ձեթ, յուղ, թթվասեր կամ մածուն եւ ապա ստացված խառնուրդով զգուշորեն մերսեք մաշկը։
Այս բաղադրատոմսերում կարելի է օգտագործել ինչպես շագանակագույն եղեգնաշաքար, այնպես էլ սովորական սպիտակ շաքարավազ։ Եթե շաքարը շատ խոշոր է, փորձեք մանրացնել այն։
Սկրաբների օգտագործման մասին օգտակար խորհուրդներ կարող եք կարդալ այստեղ։






