Եթե ամանորյա տոներից հետո ցանկանում եք որեւէ քաղցր, բայց դիետիկ բան ուտել, NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մրգային սուֆլեի երեք բաղադրատոմս։ Նման սուֆլե դժվար չէ պատրաստել, այն համեղ է, օգտակար եւ շատ կալորիա չի պարունակում։

1. Սուֆլե խնձորից

Բաղադրիչներ.

1 կգ խնձոր

100 գ ջուր

100 գ սպիտակ գինի

100 գ շաքարավազ

70 գ կարագ

Մեկ լիմոնի կեղեւ

8 հատ ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը.

Կեղեւահանեք խնձորը, հանեք կորիզները, կտրեք բարակ շերտերով։ Խառնեք ջուրը, սպիտակ գինին, կարագը եւ լիմոնի կեղեւը՝ վրան ավելացնելով ստացված մրգային հեղուկը։ Ստացվածը շոգեխաշեք մինչեւ փափկի եւ անցկացրեք մառլյայի միջոցով, որպեսզի ստացվի խնձորի խիտ պյուրե։ Մինչեւ զանգվածը կսառի, 8 հատ ձվի  սպիտակուցը լավ փրփրացրեք, ավելացրեք սառած պյուրեն։ Ստացված զանգվածը լցրեք հրակայուն տարայի մեջ, դրեք ջեռոցում եվ թխեք այնքան, մինչեւ սուֆլեն վարդագույն դառնա։

2. Գազարից եւ խնձորից սուֆլե

1 հատ խնձոր

1 հատ գազար

1 հատ ձու

1 ճ գդալ շաքարավազ

0.5 ճ գդալ դարչին

1 ճ գդալ ցորենի փաթիլներ

1 ճ գդալ վարսակի մանրացված փաթիլներ

1 ճ գդալ եգիպտացորենի ալյուր

Պատրաստման եղանակը.

Կեղեւահանեք խնձորն ու գազարը, գազարն անցկացրեք քերիչի մանր մասով. խնձորը չորս մասի բաժանեք եւ հեռացրեք կորիզները։ Ստացված զանգվածով լի տարայի մեջ մի քիչ ջուր լցրեք եւ մարմանդ կրակի վրա պահեք 15 րոպե։ Ձուն հարեք շաքարավազի հետ միասին։ Եփած խնձորն ու գազարը հարեք բլենդերով, ավելացրեք շաքարավազով հարած ձուն եւ մնացած մյուս բաղադրիչները  (դարչինը, ցորենի փաթիլները, վարսակի փաթիլները, եգիպտացորենի ալյուրը), լավ հարեք։ Ստացված զանգվածը կաթսայի մեջ եփեք 15 րոպե, իսկ երբ այն պատրաստ լինի, զարդարեք մրգի կտորներով։ 

3. Կաթնաշոռով սուֆլե

Բաղադրիչներ.

250 գ կաթնաշոռ

1 հատ ձու, նաեւ մեկ հատ ձվի սպիտակուց

2 ճ գդալ շաքարավազ

1 հատ տանձ

1 հատ բանան

Պատրաստման եղանակը. ձուն հարեք կաթնաշոռի հետ միասին, ավելացրեք շաքարն ու փոքր կտորներով կտրատած միրգը։ Ստացված զանգվածը լցրեք խորը տարայի մեջ եւ դրեք ջեռոցում մի քանի րոպեով մինչեւ  զանգվածի վերին շերտի խտանալը։