2014 թվաքանակը շատ հիվանդությունների (ներառյալ Էբոլան, կողմնային ամիոտրոֆիկ սկլեռոզը եւ քաղցկեղը) հետազոտությունների եւ իրազեկվածության տարի էր: Սակայն այդ հետազոտությունները միայն գիտնականները չէ, որ կատարել են: Բուժքույրերը, քաղցկեղից փրկվածները, նույնիսկ գոլֆ խաղացողներն այս կամ այլ կերպով իրենց ներդրումն են ունեցել բժշկության ոլորտում: Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա բժշկության բնագավառում 30 տարեկանից ցածր 30 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
News.am Medicine-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում այդ մարդկանց ամենաազդեցիկ ութնյակին:
Սալոմե Կարվա, 26 տարեկան
Այս տարի աշխարհը ցնցվեց Էբոլա համաճարակից: Բազմաթիվ բժիշկներ, գիտնականներ, բուժքույրեր, կամավորներ փորձեցին կանխել այս հիվանդությունը՝ խնամելով եւ բուժելով հիվանդներին: Սալոմեն Մոնրովիայի Բժիշկներ առանց սահմանների կլինիկայի ամենաերիտասարդ օգնականներից էր: Կորցնելով իր ծնողներին եւ ինքն էլ վարակվելով այս հիվանդությամբ, Սալոմեն կարողանում է բուժվել՝ շարունակելով մնալ հիվանդների կողքին, լողացնել եւ կերակրել նրանց:
Նինա Ֆամ, 26 տարեկան
Էբոլա հեմոռագիկ տենդը ձեւավորվել է Արեւմտյան Աֆրիկայում, բայց Նինա Ֆամը, ով բուժքույր էր աշխատում Դալասի հիվանդանոցներից մեկում, վարակվել է Թոմաս Էրիկ Դունկան անունով լիբերիացուց, ով մահացել է, բայց վարակված Նինան փորձարկվող դեղամիջոցի շնորհիվ կարողացել է փրկվել: «Հիվանդն օգնության կարիք ուներ, եւ ես էլ մտադիր էի օգնել նրան»,-ասել է Նինան:
Քրիս Քենեդի, 26 տարեկան
Ամեն ինչ սկսվեց ALS բարեգործական ընկերության նախագծից, երբ որոշվեց էկոլոգիապես մաքուր դրամահավաք կազմակերպել: Ֆլեշմոբի մասնակիցներն իրենց ընկերներին մարտահրավերներ էին ուղարկում: Բոլոր նրանք, ովքեր չէին ցանկանում ջրվել, պետք է ALS-ի ֆոնդին 10-ը դոլար փոխանցեին:
Իսկ երբ գոլֆիստ Ջոն Բուլլասը մարտահրավեր նետեց իր խաղընկերոջը՝ գոլֆիստ Քրիս Քենեդուն, վերջինս առաջինն էր, ով նկարահանեց այդ գործընթացը եւ կոչ արեց գումարը նվիրաբերել կողմնային ամիտրոֆիկ սկլեռոզ ունեցող հիվանդներին, քանի որ նման հիվանդությամբ հարազատ ուներ: Այսպիսով, ակցիայի նպատակը դարձավ հենց այս հիվանդությամբ մարդկանց օգնելու համար դրամահավաքը:
Էլիզաբեթ Հոլմս, 30 տարեկան
Էլիզաբեթ Հոլմսը 19 տարեկան էր, երբ կիսատ թողեց ուսումն ու հիմնեց իր Թերանոս ընկերությունը: Աղջկա նպատակն էր նոր տեխնոլոգիա զարգացնել, որի շնորհիվ արյան հետազոտությունը ավելի անցավ, ճշգրիտ, էժան եւ արագ կլինի: Հոլմսը կարողանում է ապարատներ եւ ծրագրեր ստեղծել, որոնք թույլ են տալիս արյան հետազոտության համար հիվանդի մատը ծակել եւ արյունը հավաքել նանոթեյներ կոչվող փոքրիկ սրվակների մեջ: Հոլմսի ընկերությունը 9 միլիարդ դոլար է գնահատվում, որի 50% բաժնետերը հենց ինքն է:
Տանայ Տանդոն, 17 տարեկան
Տանայ Տանդոնը հիմնադրել է Աթելասը՝ սմարթֆոնների օգնությամբ արյան մեջ մալարիայի առկայությունը հայտնաբերող համակարգը: Երիտասարդ մասնագետի խոսքով, իր նպատակը արյան մեջ վայրկյանների ընթացքում մալարիայի առկայության հայտնաբերումն է, ինչպես նաեւ այնպիսի ալգորիթմների մշակումը, որոնք կկարողանան հայտնաբերել մի շարք այլ հիվանդություններ եւս:
Դիվյա Նագ, 23 տարեկան
Մարդկային բջիջների շատ տեսակներ, որոնցից են, օրինակ սրտի եւ լյարդի բջիջները, մահանում են, երբ պահվում են կենսաբանների կողմից օգտագործվող գլանաձեւ ապակուց եւ պլաստիկ կափարիչով Պետրիի բաժակի մեջ: Նագը եւ նրա Stem Cell Theranostics ընկերությունը մշակել են մի տեխնոլոգիա, որի շնորհիվ բջիջները կարող են վերածվել սաղմնայինի նմանվող ցողունային բջիջների, որոնք կարող են օգտագործվել սրտի համար բջիջներ ստեղծելու համար եւ որոնք կարող են ապրել Պետրիի բաժակում: Այս եղանակով սրտի հյուսվածքների փոխպատվաստման համար կարող են նոր դեղամիջոցներ փորձարկվել, որոնք էլ կարող են փոխարինել սրտի կաթվածի ժամանակ մահացած սրտի հյուսվածքները:
Լյուդմիլ Ալեքսանդրով, 28 տարեկան
Ալեքսանդրովը հայնտի է քացկեղի բնագավառում կատարած իր հետազոտություններով: Բրիտանական Nature ամսագրում Ալեքսանդրովը հոդված է տպագրել մի տեխնիկայի մասին, որը կարող է գտնել ամեն մի մուտացիայի այսպես կոչված ձեռագիրը, որը գիտնականների համար ճանապարհ է հարթում՝ տեսնելու, թե որոնք են դրանց առաջացման պատճառները: Forbes ամսագրի կարծիքով սա կարող է քաղցկեղի կանխարգելման համար նոր գաղափարներ ներշնչել:
Թոմաս Կանտլի, 31 տարեկան
2009 թ. Թոմաս Կանտլիի մոտ ձվարանների քաղցկեղ է հայտնաբերվում, սակայն դրանից առաջ, չնայած շատ սուր ցավերին, Կանտլին ուշադրություն էլ չէր դարձնում հիվանդության նշաններին:
Կանտլին ամբողջ 2014 թվականն անց է կացրել քաղցկեղի տեղեկացվածության մասին քարոզելով եւ հսկայական ռետինե գնդակը պտտեցնելով ՝ Տորոնտոյից Վանկուվեր եւ հետո նորից Նյու Յորքից Լոս Անջելես անցնելով՝ ի պատիվ իր կորցրած ձվարանի:
Ավարտելով իր առաքելությունը՝ Կանտլին բժիշկների ներկայությամբ ցույց է տվել ավելի քան 3,500 մարդու ստորագրություն: Այդ մարդիկ կամ փրկվել են քաղցկեղից, կամ այդ հիվանդությունն են ունեցել, կամ ճանաչել են մեկին, ով պայքարել է, տանուլ տվել կամ էլ պայքարի մեջ է՝ կապված այս հիվանդության հետ: Կանտլին տղամարդկանց ոչ թե գնդակ պպտեցնել է քարոզում, այլ պարզապես այս ձեւով նա նրանց կոչ է անում չարհամարհել կասկածները եւ ժամանակին բժշկի դիմել հիվանդության կանխարգելման համար:






