Ճանապարհորդելիս եւ օդանավակայաններում սպասելիս շատ կարեւոր է առողջ սնունդ ընտրել: Պետք է պատրաստ լինել, քանի որ ոչ առողջ սնունդն օդանավակայաններում ամենուրեք է: Պարզապես պետք է կարողանալ առաջարկվող տարբերակների մեջ ճիշտ ընտրություն կատարել: 

1. Նախօրոք պլանավորեք, թե ինչ եք ուտելու

Օդանավակայաններում լավ սնվելու համար նախօրոք է պետք մտածել: Եթե չեք պլանավորում, Ձեզ կարող են բաժին ընկնել անառողջ եւ դյուրամատչելի տարբերակները: 

2. Ինքներդ կազմեք Ձեր առողջ ճաշացանկը

Ուշադրություն դարձրեք, որ, օրինակ, Ձեր պատվիրած սենդվիչը սպիտակուցներ պարունակող մթերքներ, բանջարեղեն պարունակի:  Թույլ մի տվեք, որ Ձեր  հացի վրա սոուսներ քսած լինեն: Նույնն արեք նաեւ աղցանների դեպքում: 

3. Խուսափեք տապակած ուտելիքներից

Դրանք օդանավակայաններում ամենուրեք են եւ շատ վնասակար Ձեր առողջության համար: 

4. Եթե, այնուամենայնիվ, «ֆասթ ֆուդ» պետք է ուտեք, գոնե ընտրեք ավելի առողջ տարբերակներ, օրինակ՝ գրիլ արված ճուտի մսով, խորոված կարտոֆիլով աղցաններ, առանց սոուսային հավելումներով սենդվիչներ:

5. Եթե օդանավի մեջ եք սնվելու, օդանավակայանում էլ մի սնվեք: Կարիք չկա երկու անգամ ուտել: Այստեղ էլ պետք չի չարաշահել վատառողջ սնունդը: Պետք է խուսափեք տարատեսակ չիփսերից, քաղցրավենիքից, որոնք ամենուրեք են, եւ Դուք չեք էլ հասցնի նկատել, թե ինչքան շատ կերաք: 

6. Որեւէ հավելյալ ուտելիք պահելը հանեք Ձեր մտքից: Միայն այն, ինչը որ պետք է ուտեք.  Հիշեք, որ թե՛ օդանավակայանում, թե՛ ինքնաթիռի մեջ ամենուրեք կտեսնենք սնվող մարդկանց, ուտելիքներն էլ ախորժալի կթվան, ուստի փորձեք Ձեր միտքն ինչ-որ բանով զբաղեցնել, օրինակ՝ կարդացեք, աշխատեք համակարգչով կամ էլ խոսեք ընկերների հետ: Սնվեք միայն անհրաժեշտության դեպքում եւ միմիայն առողջ սնունդ ընտրեք: