ԴՆԹ-ի հետազոտման նոր նախագծի շնորհիվ հազարավոր հիվանդներ կազատվեն քիմիոթերապիայի անհրաժեշտությունից։
Այս մասին հայտարարում են 100,000 Genomes Project բրիտանական նոր նախագծի գիտնականները։ Նախագծի նպատակն օնկոլոգիական եւ այլ ժառանգական հիվանդություններ ունեցող մարդկանց ԴՆԹ-ն ուսումնասիրելն է։ Բժիշկները մտադիր են վերծանել կոդերը եւ վերլուծել ստացված տեղեկատվությունը՝ այն համեմատելով յուրաքանչյուր մասնակցի օրգանիզմի առանձնահատկությունների հետ։ Սա հնարավորություն կընձեռի ծանր հիվանդությունների բացահայտման համար որոշակի մեխանիզմներ եւ ալգորիթմներ ստեղծել։
Գիտնականները պդնում են, որ նախագծի հաջող իրականացման դեպքում հիվանդի գենետիկ կոդի գաղտնիքների հասկանալը հնարավորություն կընձեռի ավելի արագ ախտորոշել քաղցկեղը եւ ավելի արդյունավետ բուժել այն։ Բացառված չէ, որ նոր դեղամիջոցները կարող են միայն քաղցկեղածին բջիջները սպանել, ոչ թե առողջները, իսկ քիմիոթերապիայի անհրաժեշտությունը 20 տարի անց կանհետանա։
Հետազոտության հեղինակ Մայքլ Կոլֆիլդը պնդում է, որ քաղցկեղի հայտնաբերման հուսալի մեթոդները բժշկության առաջնային ուղղվածությունն են կազմում, քանի որ օնկոլոգիական հիվանդությունների մեծամասնությունը չափազանց ուշ է հայտնաբերվում։ Նրա խոսքով, եթե նույնիսկ նախագծի արդյունքում քաղցկեղի դեմ պայքարի գոնե մեկ արդյունավետ մեթոդ գտնվի, արդեն դա էլ բավական կլինի։
Նախագծի ընթացքում գիտնականներն կուսումնասիրեն 75 000 կամավորի գենետիկ կոդերը։ Կամավորների մեջ կան քաղցկեղի տարբեր տեսակներ եւ որոշ գետենտիկ հիվանդություններ ունեցող մարդիկ։
Հետազոտական ծրագրի իրականացման համար տրամադրվել է մոտ 300 միլիոն ֆունտ ստեռլինգ։






